Ֆայտ Շտոս
From Wikipedia, the free encyclopedia
Ֆայտ Շտոս կամ Ֆեյտ (գերմ.՝ Veit Stoß, լեհ.՝ Wit Stwosz), մոտավորապես 1455, Հորբ-նա-Նեեկարե - 1533, Նյուրնբերգ։ Գերմանացի քանդակագործ, նկարիչ և փորագրող, որն իր ստեղծագործությամբ նշանավորել է Գերմանիայի և Լեհաստանի քանդակագործության անցումը միջնադարից վերածնունդ։ 1477-1497 թվականներին աշխատել է Կրակովում։ Լեհաստանում կատարած աշխատանքներից ամենանշանավորն է Կրակովի Կույս Մարիամի կոստյոլի վեհասքանչ խորանը 1477-1489 թվականներին, որը դասվում է եվրոպայի քանդակագործության լավագույն օրինակների շարքը։ 1496 թվականին Շտոսը վերադարձել է Նյուրնբերգ։ 1490-1520-ական թվականներին նրա ստեղծագործությունները «Ավետում» խմբաքանդակը, 1517-1518 թվականներ, Լորենցկիրխե եկեղեցի, Նյուրնբերգ, Բամբերգի տաճարի խորանը, 1520-1523 թվականներ, երկուսն էլ՝ վկայում են ռենեսանսային միտումների խորացումը։
Ֆայտ Շտոս | |
---|---|
Ի ծնե | Файт (Фейт) Штосс |
Ծնվել է | 1455 |
Ծննդավայր | Հորբ-նա-Նեկկարե |
Մահացել է | 1533 |
Վախճանի վայրը | Նյուրնբերգ |
Քաղաքացիություն | Գերմանիա և Լեհաստան |
Ազգություն | Գերմանացի |
Ստեղծագործություն(ներ) | Altarpiece of Veit Stoss? |
Ոճ | միջազգային գոթիկա |
Մասնագիտություն | քանդակագործ, փայտի փորագրող, նկարիչ, գծանկարիչ և copper engraver |
Երեխաներ | Veit Stoß?, Andreas Stoss?[1] և Stanisław Stwosz? |
Veit Stoß Վիքիպահեստում |