From Wikipedia, the free encyclopedia
Օքսֆորդի համալսարանի հրատարակչություն (անգլ.՝ Oxford University Press, կրճ. OUP), հրատարակչություն, որը գտնվում է Անգլիայի Օքսֆորդի համալսարանի ենթակայության տակ։
Սա Մեծ Բրիտանիայի խոշորագույն հրատարակչություններից մեկն է[11] և աշխարհում խոշորագույն համալսարանական հրատարակչությունը[12], որը ամենամյա ֆինանսական շրջանառությամբ գերազանցում է ամերիկյան առաջատար համալսարանական հրատարակչությանը և Cambridge University Press-ին միասին վերցրած[13]։ OUP-ը մասնաճյուղեր ունի աշխարհի 60 երկրներում։ Առաջինը, 1896 թվականին, բացվել է ԱՄՆ-ում, 1905 թվականին՝ Կանադայում, այնուհետ նաև մի քանի տասնյակ երկրներում, ինչպիսիք են Հնդկաստանը, Պակիստանը, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Մալազիա, Սինգապուր, Հնդկաստան և Հարավաֆրիկյան Հանրապետությունը։
Հրատարակչության կառավարումը իրականացնում է ընտրովի ներկայացուցչական մարմինը՝ Delegates of the Press-ը, որը բաղկացած է Օքսֆորդի համալսարանի անդամներից։ Ներկայումս ամբողջ արտադրանքը ստացվում է երկու բրենդների տակ. ըստ էության Oxford University Press` շատ հրատարակությունների համար և Clarendon Press՝ «հեղինակավոր» գիտական աշխատանքների համար։ Շատ երկրներում, որտեղ գործում է Oxford University Press-ը, հրատարակչություն ազատվել է կորպորացիոն հարկերից և շահութահարկից, քանի որ կառուցվածքային ստորաբաժանման առումով ոչ առևտրային կազմակերպություն է։
Հրատարակչության գրքերն ունեն ISBN 0-19 բնորոշիչը։ Սա այն քիչ թվով հրատարակչություններից մեկն է, որոնք ISBN համակարգում ունեն երկնիշ բնորոշիչներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.