Օքսիտոցին
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Օքսիտոցին, պեպտիդային հորմոն և նեյրոպեպտիդ։ Նորմայում օքսիտոցինը արտադրվում է ենթատեսաթմբի (հիպոթալամուս) հարփորոքային (պարավենտրիկուլյար) կորիզում և փոխադրվում է հետին մակուղեղ (հիպոֆիզ)[1]։ Այն կարևոր դեր է խաղում հասարակական կապերի հաստատման, բազմացման գործում, ծննդաբերության և հետծննդաբերական շրջանում[2]։ Օքսիտոցինը արյան մեջ է ձերբազատվում ի պատասխան ծննդաբերության ժամանակ արգանի վզիկի և արգանդի ձգման, ինչպես նաև կրծքով կերակրելու ընթացքում[3]։ Այն օգնում է ծննդաբերելուն, երեխայի հետ կապվելուն և կաթի արտադրությանը[3][4]։ Օքսիտոցինը հայտնաբերվել է 1906 թվականին Հենրի Դեյլի կողմից[5]։ Մոլեկուլյար կառուցվածքը բացահայտվել է 1952 թվականին[6]։ Օքսիտոցինը նաև օգտագործվում է ծննդաբերությունը հեշտացնելու նպատակով[7][8][9]։
Արագ փաստեր Օքսիտոցին, Քիմիական բանաձև ...
Օքսիտոցին | |
---|---|
Քիմիական բանաձև | C₄₃H₆₆N₁₂O₁₂S₂ |
Ֆիզիկական հատկություններ | |
Մոլային զանգված | 1007.19 g/mol գ/մոլ |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 50-56-6 |
PubChem | 439302 |
EINECS համար | 200-048-4 |
SMILES | CCC(C)C1C(=O)NC(C(=O)NC(C(=O) NC(CSSCC(C(=O)NC(C(=O)N1)CC2=CC=C (C=C2)O)N)C(=O)N3CCCC3C(=O)NC(CC (C)C)C(=O)NCC(=O)N)CC(=O)N)CCC(=O)N |
ЕС | 200-048-4 |
ChEBI | 388434 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Փակել