From Wikipedia, the free encyclopedia
Օրնիթոզներ[3] (լատին․՝ psittacus - «թութակ»), թռչունների և մարդու վարակիչ հիվանդություն[4], բնորոշվում է օրգանիզմի ընդհանուր թունավորման երևույթներով ու թոքերի ախտահարումով, հաճախ ունենում է ձգձգվող և քրոնիկական ընթացք։
Օրնիթոզ | |
---|---|
մարդու վարակիչ հիվանդություն | |
Տեսակ | animal disease?, վարակիչ հիվանդություն և հիվանդության կարգ |
Պատճառ | C. psittaci?[1] |
Փոխանցման ձև | օդակաթիլային ճանապարհով |
Հիվանդության ախտանշաններ | հազ, տենդ, միալգիա, Հոդացավ, գլխացավ, լյարդի մեծացում, սպլենոմեգալիա, Անքնություն, Կոնյունկտիվիտ, episcleritis?, Դանդաղասրտություն, Հիպոտոնիա, տրամադրության անկայունություն, մենինգիզմի նշաններ, սրտխառնոց, փսխում, լուծ, փորկապություն, կոկորդի ցավ, մենինգիտ, պոլինեյրոպաթիա, վատառողջություն և դող[2] |
Հետևանք | Psittacosis outbreak of 1929–1930? |
Վարակ տարածող | ընտանի թռչուններ |
Բուժաքննություն | ֆիզիկալ զննում, կրծքավանդակի ռենտգեն, CT, Արյան ընդհանուր հետազոտություն, urinalysis?, Պոլիմերազային շղթայական ռեակցիա, ELISEA?, իմունֆլյուորեսցենտային մանրադիտակ և բիոպսիա |
Բժշկական մասնագիտություն | վարակաբանություն |
ՀՄԴ-9 | 073 |
ՀՄԴ-10 | A70 |
Անվանվել է | պսիտակոզ |
Psittacosis Վիքիպահեստում |
Առաջանում է վիրուսանման հարուցիչներով՝ խլամիդներով ախտահարվելիս։ Օրնիթոզը առաջին անգամ նկարագրել է Թ․ Յուրգենսոնը, 1875 թվականին։ Քանի որ հիվանդության դեպքերը կապված էին թութակների հետ[5], 1895 թվականին ֆրանսիացի գիտնական Վ․ Մորանժը դրանք անվանեց պսիտակոզ (հունարեն՝ παπαγάλος - թութակ)։
Հետագայում հայտնաբերվեցին օրնիթոզների բազմաթիվ դեպքեր, որոնց վարակի աղբյուրը թռչունների այլ տեսակներն էին։ Դրանից ելնելով, 1942 թվականին Կ․ Մեյերն առաջարկեց թութակների հետ կապված դեպքերն անվանել պսիտակոզ, իսկ մյուսները՝ օրնիթոզ։ Ներկայումս պսիտակոզը (քանի որ դեպքերը եզակի են) դիտվում է որպես օրնիթոզի տեսակ։
Վարակի աղբյուրը հիվանդ կամ վարակակիր թռչուններն են։ Մարդու համար հիմնականում վարակի աղբյուր են ընտանի թռչունները։ Առավել հաճախ հիվանդանում են թռչնաբուծական և թռչնավերամշակման ձեռնարկությունների աշխատողները։ Վարակը մարդուն է փոխանցվում գերազանցապես օդակաթիլային ճանապարհով։
Հիվանդության գաղտնի շրջանը 6-17, հաճախ 10-12 օր է։ Սովորաբար սկսվում է սուր, մարմնի ջերմաստիճանն արագ բարձրանում է (38-39, երբեմն՝ 40 °С)։ Հիվանդները գանգատվում են թուլությունից, ճակատի, ծոծրակի և քունքերի շրջանի կայուն, բաբախող ցավերից, ինչպես նաև գոտկային ու ստորին վերջույթների մկանացավերից։
Փոփոխություններ են լինում նաև սիրտ-անոթային և ստամոքս-աղիքային համակարգերում, սակայն, առավել բնորոշը արյան պատկերի փոփոխությունն է։ Լեյկոցիտների քանակը լինում է բնականոն կամ քչանում է, էրիթրոցիտների նստեցման արագությունը մեծանում է (40-66 մմ/ժամ), առողջանալուց հետո էլ պահպանվում է 1-2 ամիս։
Օրնիթոզները կարող է առաջացնել բարդություններ՝ սրտամկանի, երակների, լյարդի, գլխուղեղի պատյանների ու ծայրամասային նյարդերի բորբոքումներ։ Օրնիթոզից առաջացած անընկալությունը կայուն չէ։
Տետրացիկլինային խմբի անտիբիոտիկներ[6]։
Կանխարգելումը իրականացվում է անասնաբուժական և բժշկական ծառայությունների համատեղ ջանքերով․ թռչունների (հատկապես թութակների) ներմուծման ու տեղափոխման նկատմամբ վերահսկողություն։ Կարևոր է նաև սանիտարական-լուսավորական աշխատանքների կազմակերպումը։ Հաջողությամբ օգտագործվում է օրնիթոզային վակցինա։ ՀԽՍՀ-ում օրնիթոզի ուսումնասիրություններն սկսվել են 1963 թվականից։
Թռչուններից օրնիթոզի նկատմամբ ընկալունակ են հավերը, բադերը, սագերը, հնդկահավերը, փասիանները, սենյակայիններից՝ թութակներն ու դեղձանիկները։ Հիվանդանում են հիմնականում մատղաշ թռչունները։
Վարակի հարուցիչի աղբյուր են հիվանդ և հիվանդացած մանրէակիր թռչունները։ Հիվանդ թռչունների մոտ նկատվում է հարբուխ, լուծ, ոտքերի, թևերի լուծանք։ Բուժման հատուկ մեթոդներ մշակված չեն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.