Օտարը (ֆիլմ)
ֆիլմ / From Wikipedia, the free encyclopedia
«Օտարը» (անգլ.՝ Alien), 1979 թվականի գիտաֆանտաստիկ սարսափ ֆիլմ, որի ռեժիսորն է Ռիդլի Սքոթը, սցենարը գրել է Դան Օ'Բանոնը՝ ըստ Օ'Բանոնի և Ռոնալդ Շուսեթի պատմության։ Ֆիլմը պատմում է «Նոստրոմո» առևտրային տիեզերանավի անձնակազմի մասին, որոնց վրա հարձակվում է «Օտարը»՝ նավի վրա գտնվող մահացու և ագրեսիվ այլմոլորակայինը։ Ֆիլմում նկարահանվել են Թոմ Սկերիթը, Սիգուրնի Ուիվերը, Վերոնիկա Քարթրայթը, Հարի Դին Սթենթոնը, Ջոն Հըրթ, Իեն Հոլմ և Յաֆետ Կոտտոը։ Արտադրվել է Գորդոն Քարոլի, Դեյվիդ Գիլերի և Վոլթեր Հիլի կողմից՝ իրենց «Brandywine Productions» կազմակերպության միջոցով և տարածվել 20th Century Fox-ի կողմից։ Գիլերն ու Հիլը վերանայել ու որոշ հավելումներ են արել սցենարում, Շուսեթիը ֆիլմի գործադիր պրոդյուսերն էր։ Օտարի և կապված իրերի դիզայնով զբաղվել է Հ․ Ռ․ Գիգերը, իսկ մարդկանց վերաբերող մասի դիզայնով՝ Ռոն Կոբը և Քրիս Ֆոսը։
Օտարը անգլ.՝ Alien | |
---|---|
Երկիր | ԱՄՆ Միացյալ Թագավորություն[1][2] |
Ժանր | սարսափ ֆիլմ, մարտաֆիլմ, ֆանտաստիկ ֆիլմ[3] և թրիլեր[3] |
Թեմա | այլմոլորակային կյանք |
Թվական | Մայիսի 25, 1979 (1979-05-25) (ԱՄՆ[4]) Սեպտեմբերի 6, 1979 (1979-09-06) (Միացյալ Թագավորություն) |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ռիդլի Սքոթ |
Պրոդյուսեր | Դեվիդ Գայլեր, Ուոլտեր Հիլ և Գորդոն Քերոլ |
Սցենարի հեղինակ | Դեն Օ’Բեննոն և Ռոնալդ Շուսետ |
Դերակատարներ | Յաֆետ Կոտտո, Վերոնիկա Քարթրայթ, Թոմ Սքերիթ, Հարրի Դին Սթենթոն, Ջոն Հըրթ, Հելեն Հորտոն, Սիգուրնի Ուիվեր, Յան Հոլմ, Էդի Փաուել և Բոլաջի Բադեջո |
Օպերատոր | Դերեկ Վանլինտ |
Երաժշտություն | Ջերրի Գոլդսմիթ |
Մոնտաժ | Թերրի Ռոուլինգս |
Պատմվածքի վայր | Աքերոն և Նոստրոմո |
Նկարահանման վայր | Shepperton Studios[5] և Bray Studios[5] |
Կինոընկերություն |
|
Տևողություն | 117 րոպե[6] |
Բյուջե | $8.4–14 միլիոն[Ն 1][8]։ |
Շահույթ | $203.6 միլիոն[9] |
Հաջորդ | Օտարները |
Պաշտոնական կայքէջ | |
Alien (film) Վիքիպահեստում |
«Օտարը» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1979 թվականի մայիսի 25-ին՝ որպես Սիեթլի միջազգային կինոփառատոնի բացում[10][11][12]։ Բարձր է գնահատվել քննադատների կողմից և ունեցել է ֆինանսական հաջողություն՝ ստանալով Օսկար լավագույն վիզուալ էֆեկտների համար[13][14], երեք Սատուրն մրցանակ (լավագույն գիտաֆանտաստիկ ֆիլմ, լավագույն ռեժիսոր (Սքոթ) և լավագույն երկրորդ պլանի դերասանուհի (Քարթրայթ) անվանակարգերում)[15], Հյուգո մրցանակ լավագույն դրամատիկ ներկայացման համար և բազմաթիվ այլ մրցանակներ[16]։ 2002 թվականին Կոնգրեսի գրադարանը ֆիլմն ընտրել է «Ֆիլմերի ազգային ռեգիստում» պահպանելու համար՝ «Մշակութային, պատմական և գեղագիտական կարևորության» պատճառով[16][17][18]։ Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտի 2008 թվականին դասակարգմամբ ֆիլմը գիտաֆանտաստիկ ժանրում 7-րդ լագայունն է, իսկ Empire-ի դասակարգմամբ՝ բոլոր ժամանակների 33-րդ ֆիլմը[19][20]։
«Օտարը» ֆիլմի հաջողությունները ֆիլմերի շարքի, վեպերի, կոմիքսների, վիդեոխաղերի և խաղալիքների ծնունդ է տվել։ Այն նաև կարևոր դեր է ունեցել Ուիվերի կարիերայում։ Ուիվերի կերպարի՝ Էլեն Ռիպլիի բախումը Օտարի հետ դարձավ հետագա «Օտարները» (1986), «Օտարը 3» (1992) և «Օտարի հարություն» (1997) ֆիլմերի հիմքը[21]։ Կերպարը նաև հայտնվել է «Օտարն ընդդեմ գիշատչի» (2004) և «Օտարն ընդդեմ գիշատչի։ Ռեքվիեմ» (2007) ֆիլմերում։ Սքոթի «Պրոմեթևս» (2012) և «Օտարը։ Համաձայնություն» (2017) ֆիլմերը պատմել են այս ֆիլմի նախապատմությունը։
Ֆիլմի կարգախոսները[22]՝
- «Տիեզերքում ոչ ոք քո ձայնը չի լսի»[23]
- «Նախազգուշացումների բառը»
- «Սա Օտարն է, ութերորդ ուղևորը»