![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/ae/Les_Oceanides_Les_Naiades_de_la_mer.jpg/640px-Les_Oceanides_Les_Naiades_de_la_mer.jpg&w=640&q=50)
Օվկիանուհիներ
From Wikipedia, the free encyclopedia
Օվկիանուհիներ (հին հունարեն՝ Ὠκεανίδες), հին հունական դիցաբանության մեջ[1] նիմփաներ, տիտան Օվկիանոսի և Տեֆիդայի երեք հազար դուստրերը[2]։ Օվկիանուհիները տարբերվում էին միմյանցից իրենց գործառույթներով և դիցաբանական համակարգում իրենց կարևորությամբ, որպես կանոն ասոցիացվում էին Հարավային Եվրոպայի և Փոքր Ասիայի անթիվ-անհամար գետերի հետ այնպես, ինչպես եղբայրները՝ գետերի վտակների հետ։ Էսքիլեսի «Պրոմեթևսը շղթայված» ողբերգության մեջ կատարում էին երգչախմբի դեր։
Արագ փաստեր Տեսակ, Ենթատեսակ ...
![]() «Օվկիանուհիներ», Գյուստավ Դորե | |
Տեսակ | հունական դիցաբանության կերպարների խումբ |
Ենթատեսակ | ծովի հունական աստված, հունական նիմֆա և Oceanids? |
Դիցաբանություն | հին հունական դիցաբանություն |
Սեռ | իգական |
Հայր | Օվկիանոս |
Մայր | Տեթիս |
![]() |
Փակել
Առասպելներում ավելի հայտնի օվկիանուհիներն են Ասիան, Հեսիոնեն, Դիոնան, Դորիսը, Կալիրոեն, Կլիմենեն, Կլիտիան, Կլոնիան, Լետան, Մետիսը, Օզոմենան, Պլեյոնեն, Պերսեն, ավագներն էին Ստիքսը, Տեխեն, Փիլիրան, Եվրինոմեն և Էլեկտրան։