Օնդանսետրոն
From Wikipedia, the free encyclopedia
Օնդանսետրոն, վաճառքային անվանումը՝ Զոֆրան, դեղամիջոց, որը կիրառվում է սրտխառնոցի և փսխման կանխարգելման համար, որն առաջանում է քաղցկեղային քիմիաթերապիայի, ճառագայթային թերապիայի կամ վիրահատության հետևանքով[2]։ Այն օգտագործվում է նաև գաստրոէնտերիտների ժամանակ[3][4]։ Այն ավելի քիչ է ազդում ծովային հիվանդությամբ պայմանավորված սրտխառնոցի վրա[5]։ Այն կարող է կիրառվել բերանացի ճանապարհով, միջմկանային կամ ներերակային ներարկման ձևով[2]։
Օնդանսետրոն | |
---|---|
Քիմիական բանաձև | C₁₈H₁₉N₃O |
Մոլային զանգված | 4,9E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 99614-02-5 |
PubChem | 4595 |
EINECS համար | 619-449-4 |
SMILES | CC1=NC=CN1CC2CCC3=C(C2=O)C4=CC=CC=C4N3C |
ЕС | 619-449-4 |
ChEBI | 4434 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Հաճախ հանդիպող կողմնակի երևույթներից են՝ լուծը, փորկապությունը, գլխացավը, քնկոտությունը և քորը[2]։ Ավելի լուրջ կողմնակի երևույթներից են՝ QT երկարումը և ծանր ալերգիկ ռեակցիան[2]։ Այն համարվում է անվտանգ դեղամիջոց հղիության ընթացքում կիրառման համար, բայց այս խմբի մոտ այնքան էլ լավ ուսումնասիրված չէ[2]։ Այն սերոտոնինային 5-HT3 ընկալիչի պաշարիչ է[2]։ Այն չունի ազդեցություն դոֆամինային կամ մուսկարինային ընկալիչների վրա[6]։
Օնդանսետրոնը առաջին անգամ բժշկության մեջ կիրառվել է 1990 թվականին[7]։ Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության անփոխարինելի դեղերի ցանկում, որոնք համարվում են առողջապահության համակարգի ամենաարդյունավետ և ամենաանվտանգ դեղերը[8]։ Այն հասանելի է նաև ջեներիկ տարբերակով[2]։ Ներարկումային ձևի արժեքը զարգացող երկրներում կազմում է մոտ 0,10-0,76 ԱՄՆ $՝ մեկ դեղաչափի համար[9]։ ԱՄՆ-ում այն արժե 1,37 ԱՄՆ $՝ մեկ դեղահատի համար[2]։