From Wikipedia, the free encyclopedia
Օլիվիա Պալերմո (փետրվարի 28, 1986[1], Գրինվիչ), ամերիկացի աշխարհահռչակ մոդելավորող և ձեռնարկատեր[2][3][4][5][6]։ Պալերմոն հայտնի է դարձել socialiterank.com կայքին դատի տալուց հետո։ Նրանք թողարկում էին կեղծ նամակներ։ 2007 թվականի մայիսի 4-ին նա հայտնվել է New York Magazine ամսագրի նորությունների թողարկման մեջ։
Օլիվիա Պալերմո | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 28, 1986[1] (38 տարեկան) |
Ծննդավայր | Գրինվիչ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Նոր Դպրոց, Փարիզի ամերիկյան համալսարան և St. Luke's School? |
Մասնագիտություն | fashion influencer, ձեռնարկատեր և դերասանուհի |
Ամուսին | Johannes Huebl? |
Կայք | oliviapalermo.com |
Olivia Palermo Վիքիպահեստում |
Պալերմոն ծնվել է Նյու Յորքում, մեծացել է Վերին Իսթ-Սայդում և Գրինուիչեում՝ Կոնեկտիկուտ նահանգում։ Հայրն անշարժ գույքի գործակալ է, իսկ մայրը՝ ինտերիերի դիզայներ։ Նա նաև ունի կրտսեր եղբայր՝ Գրանտը[7]։ Պալերմոն հաճախել է Մանհեթենի Նայթինգեյլ-Բեմֆորդ տարրական դպրոց և Նյու-Կանանի Սուրբ Լուքի միջնակարգ դպրոց, ավելի ուշ՝ Փարիզի ամերիկյան համալսարան և Նյու Յորքի Նոր դպրոց[8]։ Ուսման հետ կապված դժվարություններ է ունեցել[9]։
Պալերմոն իտալիական ծագում ունի։ Լուսանկարիչ Պատրիկ Մաքմալանը նրան նկատել է աճուրդի ժամանակ, այնուհետև լուսանկարել քաղաքի մերձակայքում։ Պալերմոն «Friends Committee of New Yorkers For Children» և «Operation Smile» կոմիտեների անդամ է[10]։
Պալերմոն իր գործունեությունը սկսել է 2008 թվականին՝ «Քաղաք» սերիալում մասնակցությունից հետո[11]։ Սերիալը եթեր է հեռարձակվել 2008-2010 թվականներին՝ երկու եթերաշրջանով, և նվիրված է Նյու Յորքում բնակվող մի քանի աղջկա անձնական և մասնագիտական կյանքի վրա[12]։ Շոուի շրջանակներում Պալերմոն աշխատում էր Դիանա ֆոն Ֆյուրստենբերգի մոտ, այնուհետև Elle ամսագրի պիտույքների բաժնում[13]։
2009 թվականին Պալերմոն պայմանագիր է կնքել «Wilhelmina International Inc.» տաղանդների գործակալության հետ, որպեսզի ամբողջությամբ կենտրոնանա իր ապրանքանիշի զարգացման վրա[14]։ 2011 թվականին նա դարձել է այժմ չգործող The Gap Piperlime.com ամսագրի հրավիրված խմբագիրը և «Բեմահարթակ» նախագծի 9-րդ եթերաշրջանի հրավիրված ժյուրին[15][16]։ 2010 թվականին Պալերմոն ստեղծել է «Mango» և «Hogan» աշուն-ձմեռ հավաքածուն[17][18]։ 2011 թվականի հոկտեմբերին Պալերմոն թողարկել է իր անձնական վեբ կայքը, որն ունի նորաձևության, գեղեցկության և ապրելակերպի մասին խմբագրական բովանդակություն[19]։ Որպես հրավիրված ժյուրի՝ նա նաև մասնակցել է «Բրիտանական Թոփ-մոդել» շոուի 7-րդ եթերաշրջանին[20]։ 2012 թվականին «New York Post» ամսագիրը Պալերմոյին անվանել է «Նյու Յորքի ամենաոճային բնակիչ»[21][22]։ 2018 թվականի օգոստոսին Պալերմոն հայտնվել է «Glamour Mexico» ամսագրի շապիկին և թողարկել առաջնորդող հոդվածներ «Grazia Australia» և «¡Hola! Fashion Magazine» ամսագրերի համար[23][24][25]։ Նա նաև եղել է «Cosmopolitan», «InStyle», «Elle», «Flare», «Marie Claire», «Arcadia», «Lucky», «Brides», «Harper's Bazaar», «L'Officiel», «Tatler» և «Stella» ամսագրերի շապիկին։ Պալերմոն եղել է այնպիսի ապրանքանիշների դեմքը, ինչպիսիք են՝ «Aerin», «Max&Co» և «Banana Republic»[26]։
2010 թվականին Պալերմոն Ռոբերտ Ֆրեյմանի հետ թողարկել է սահմանափակ քանակով զարդերի հավաքածու և դարձել իսպանական զարդերի «Carrera y Carrera» բրենդի «Mediterraneo» հավաքածուի դեմքը[27][28]։ 2011 թվականին Ստյուարտ Վեյցմանը հրավիրել է Պալերմոյին կոշիկի հավաքածու մշակել բարեգործական նպատակով[29]։ Ավելի ուշ՝ 2014 թվականին, նա մշակել է արևապաշտպան ակնոցների հավաքածու ամերիկյան «Westward Leaning» ապրանքանիշի համար՝ յուրաքանչյուր վաճառքից տոկոս հատկացնելով «Association for Development», «Alternative Commerce» և «Micro Credits's Masaai Project» նախագծերին[30][31]։ 2014 թվականին Պալերմոն համագործակցել է իտալական «Aquazzura» կոշիկների ապրանքանիշի հետ[32]։
2015 թվականին Պալերմոն աշխատել է «Aspinal of London» բրենդի հավաքածուների վրա, ամերիկյան զարդերի և ոսկերչական իրերի «Baublebar» բրենդի և «Ciaté London» ընկերության հետ[33][34][35]։ Պալերմոյի «Ciaté» ապրանքանիշի հետ համագործակցությունը ներառում էր կոսմետիկայի և եղունգների համար լաքի ցանց։ 2016 թվականին նա դարձել է «Nordstrom», իսկ 2017 թվականին՝ «Banana Republic» ընկերության գործընկերը[36]։
2017 թվականին Պալերմոն համագործակցել է «Meli Melo» աքսեսուարների բրենդի հետ, աշխատել «Severine» հավաքածուի վրա։ Լոնդոնյան ապրանքանիշը, որը հայտնի էր իր բարձրորակ կտորներով և վարպետությամբ, համագործակցել է Պալերմոյի հետ հինգ տարբեր երանգներով պայուսակ ստեղծելու համար՝ հիմնված ճարտարապետ և նկարիչ Մաքս Բիլի քանդակագործական աշխատանքների վրա[37]։
2014 թվականին Պալերմոն ամուսնացել է գերմանացի մանեկենագործ Յոհանես Հյուբլայի հետ[38]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.