բրիտանական երաժշտական գեղարվեստական կինոնկար From Wikipedia, the free encyclopedia
Օլիվեր (անգլ.՝ Oliver!), բրիտանական երաժշտական գեղարվեստական կինոնկար, որը նկարահանվել է 1968 թվականին, ռեժիսոր Քերոլ Ռիդի կողմից։ Ֆիլմը Չարլզ Դիքենսի «Օլիվեր Թվիստի արկածները» վեպի հիման վրա ստեղծված Լայոնել Բարթի համանուն մյուզիքլի էկրանավորումն է։
Այն պատմում է Օլիվեր անունով անապաստան տղայի արկածների մասին, ով վերջապես գտնում է իր հարազատներին։ Կինոնկարն արժանացել է հինգ «Օսկար» մրցանակի՝ հիմնական անվանակարգերում, այդ թվում «Լավագույն ֆիլմ» և ևս այսպես կոչված «Պատվավոր Օսկար»-ի։ Ֆեգինի դերակատար Ռոն Մուդին արժանացել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի մրցանակին։ «Time Out» շաբաթաթերթի 2017 թվականի հարցումներով, կինոնկարը համարվել է բրիտանական լավագույն ֆիլմերից մեկը[12]։ Կինոնկարը նախատեսված է նաև բոլոր տարիքների երեխաների համար։
Օլիվերն ընկեցիկ է և իր տխուր գոյությունը անց է կացնում աշխատանքային տանը։ Մի անգամ, ճաշի ժամանակ նա համարձակվեց լրացուցիչ բաժին խնդրել։ Այդ արարքի համար նրան պատժում են և վաճառում դագաղագործներին։ Վերջիններս Օլիվերին անընդհատ ծաղրում են և կողպում նկուղում։ Օլիվերին հաջողվում է փախչել և հասնել Լոնդոն։ Այստեղ նա ծանոթանում է դեռահաս, ճարպիկ գրպանահատ Ջեք Դոքինզի հետ, ում բոլորն անվանում էին «Հնարամիտ Ստահակ»։ Վերջինս երեխաներից կազմված գողերի խմբի անդամ էր։ Այդ խումբը ղեկավարվում էր խորամանկ ու ծեր հրեա Ֆեգինի կողմից, ով իր մոտ էր հավաքում բոլոր գողացված և թանկարժեք իրերը։
Շուտով խմբի անդամները կազմակերպում են հարուստներից մեկի, պարոն Բրաունլոյի կողոպուտը։ Սակայն հանցանքի վայրում Օլիվերին բռնում են, որից հետո նա անմեղ է ճանաչվում։ Պարոն Բրաունլոն Օլիվերին իր մոտ է տանում։ Այնուհետև հայտնի գող և մարդասպան Բիլ Սայքսը և նրա ընկերուհի Նենսին առևանգում են Օլիվերին և ստիպում մասնակցել գողության։ Գողությունը չի ստացվում։ Նենսին խղճալով Օլիվերին, որոշում է նրան վերադարձնել Բրաունլոյին, որի հետ պայմանավորվում է հանդիպել կեսգիշերին՝ Լոնդոնի կամուրջի վրա։ Սակայն Բիլ Սայքսը հետևում է նրանց, սպանում Նենսիին, իսկ Օլիվերին տանում Ֆեգինի որջը։
Խուսափելով հետապնդումից, Բիլը ցանկանում է թաքնվել՝ Օլիվերին պատանդ պահելով, սակայն նրան սպանում են՝ կրակելով ամբոխի միջից։ Խմբի բոլոր երեխաները փախչում են՝ ով ուր պատահի, իսկ Ջեք Դոքինզը հեռանում է Ֆեգինի հետ։ Օլիվերը վերադառնում է պարոն Բրաունլոյի մոտ։ Պարզվում է, որ նա Օլիվերի պապիկն է։
Դերակատար | Կերպար |
---|---|
Մարկ Լեսթեր | Օլիվեր Թվիստ |
Ջեք Ուայլդ | Ջեք Դոքինզ (Հնարամիտ Ստահակ) |
Ռոն Մուդի | Ֆեգին |
Օլիվեր Ռիդ | Բիլ Սայքս |
Շենի Ուելլիս | Նենսի |
Հարրի Սեկոմբ | Միսթր Բամբլ |
Ջոզեֆ Օ՛Քոնոր | Միսթր Բրաունլո |
Հյու Գրիֆիտ | Մագիստրոս |
Կինոգործիչ | Ներդրումը |
---|---|
Քերոլ Ռիդ | ռեժիսոր |
Վերնոն Հարրիս, Լայոնել Բարթ | սցենարիստ |
Օսվալդ Մորիս | օպերատոր |
Լայոնել Բարթ | կոմպոզիտոր |
Ջոն Վուլֆ | պրոդյուսեր |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.