Օլթրինգեմ
From Wikipedia, the free encyclopedia
Օլթրինգեմ (անգլ.՝ Altrincham; /ˈɒltrɪŋəm/ ( լսել), [ol-tring-əm]), քաղաք Թրաֆֆորդում, Մեծ Մանչեսթեր, Անգլիա, Մերսի գետից հարավ, 13 կմ հարավ-արևմուտք Մանչեստրի քաղաքային կենտրոնից և 5 կմ հարավ-արևմուտք Սեյլից։ Համաձայն 2001 թվականի մարդահամարի, քաղաքում ապրել է 41 000 մարդ, ըստ 2011 թվականի մարդահամարի, բնակչության քանակը աճել է մինչև 52 419։ Ըստ 2015 թվականի գնահատման, Օլթրինգեմի բնակչությանը քանակը կազմել է 54 837 մարդ[2]։
Բնակավայր | ||
---|---|---|
Օլթրինգեմ | ||
անգլ.՝ Altrincham | ||
Երկիր | Միացյալ Թագավորություն | |
Համայնք | Թրաֆորդ | |
Մակերես | 10,26 կմ² | |
Բնակչություն | 52 419 մարդ (2011)[1] | |
Ժամային գոտի | UTC+0 | |
Հեռախոսային կոդ | 0161 | |
Փոստային դասիչ | M32 | |
| ||
Լինելով Չեշայրի պատամական մաս, Օլթրինգեմը հիմնադրվել է 1290 թվականին, որպես առևտրական քաղաք, չնայած նրան նրա հիմնադրման պահին գյուղատնտեսությունը գեռակշռում էր առևտրին։ Օլթրինգեմը մնում է արևտրական քաղաք և մինչ այսօր։ Քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացմանը խթանեց 1765 թվականին Բրիջուոտերյան ջրանցքի կառուցումը և 1849 թվականին երկաթուղիների կառուցումը, որից հետո քաղաքը սկսեց մեծ տեմպերով զարգացնել իր արդյունաբերությունը։ Քաղաք սկսեց ընդլայնվել, կլանելով մերձակա գյուղերը։
Ներկա ժամանակներում Օլթրինգեմը հանդիսանում է Մանչեստրի ապահովված շրջան, մեծապես զարգացած տրանսպորտայինհամակարգի շնորհիվ։ Օլթրինգեմում ավանդաբար (XIX դարից) բնակվում են «միջին դասի» հովանավորները։ Քաղաքում տեղակայված է «Օլթրինգեմ» ֆուտբոլային ակումբը և երեք հոկեյի ակումբներ, «Մանչեսթեր Սթորմ», «Օլթրինգեմ Էյսեզ» և «Թրաֆֆորդ Տորնադոս»։