From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Կրուպա (լեհ.՝ Aleksander Krupa), առավել հայտնի է որպես Օլեկ Կրուպա (լեհ.՝ Olek Krupa , մարտի 18, 1947, Ռիբնիկ, Սիլեզիայի վոյեվոդություն), լեհ-ամերիկյան դերասան։ Հանդիսատեսին հայտնի է «Ադամանդե ոստիկանը», «Պարզապես անզուգական է», «Միայնակ տանը 3», «Ջնջողը» և «Սոլթ» ֆիլմերից։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Օլեկ Կրուպա | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 31, 1955 (69 տարեկան) |
Ծննդավայր | Ռիբնիկ, Լեհաստան |
Կրթություն | Ալեքսանդր Զելվերովիչի անվան թատերական ակադեմիա |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Մասնագիտություն | Դերասան |
Ակտիվ շրջան | 1984–այժմ |
Ժանրեր | Դրամա, Քրեական, Թրիլեր |
Ընտրանի | "Ադամանդե ոստիկանը", "Պարզապես անզուգական է", "Միայնակ տանը 3" |
Ծնվել, հասակ է առել լեհական Ռիբնիկ քաղաքում։ Ունի երկու եղբայր[1]։
Ավարտել է Ալեքսանդր Զելվերովիչի անվան թատերական ակադեմիան, խաղացել Կրակովի Scena STU թատրոնում[2]։
1981 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, 1983 թվականից դերակատարումներով հանդես եկել ամերիկյան զանազան թատրոններում[3]։
Ճանաչում ու համբավ է ձեռք բերել «Միլլերի խաչմերուկը», «Իննուկես շաբաթ», «Կողոպուտ իտալական ձևով» և մի շարք այլ ֆիլմերում իր տպավորիչ դերակատարումների շնորհիվ։ Արդեն հանդես է եկել ավելի քան 80 կինոնկարներում ու հեռուստասերիալներում։
2017 թվականին «Gold Derby Awards» մրցանակի է առաջադրվել «Դերասանական լավագույն անսամբլ» անվանակարգում[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.