![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/ff/Oleg_Blokhin-d.jpeg/640px-Oleg_Blokhin-d.jpeg&w=640&q=50)
Օլեգ Բլոխին
From Wikipedia, the free encyclopedia
Օլեգ Վլադիմիրի Բլոխին (ուկրաիներեն՝ Олег Володимирович Блохін, նոյեմբերի 5, 1952(1952-11-05)[2][3][4][…], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[3]), ուկրաինացի խորհրդային ֆուտբոլիստ, հարձակվող, խորհրդային լավագույն ֆուտբոլիստներից մեկը[5][6][7]։ Սահմանել է խորհրդային ֆուտբոլի բազմաթիվ ռեկորդներ։ Կարիերայի ավարտից հետո անցել է մարզչական աշխատանքի։
Օլեգ Բլոխին ուկրաիներեն՝ Олег Володимирович Блохін ուկրաիներեն՝ Олег Володимирович Блохін ռուս.՝ Олег Владимирович Блохин | |||
---|---|---|---|
![]() | |||
Անձնական տվյալներ | |||
Ազգությունը |
![]() | ||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 5, 1952 (71 տարեկան) | ||
Ծննդավայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Հասակ | 180 սմ | ||
Քաշ | 74 կգ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1969—1988 1988—1989 1989—1990 |
Դինամ (Կիև) Ֆորվերտս Շտայր Արիս Լիմասոլ |
432 (211) 41 (9) 22 (5) | |
Ազգային հավաքական | |||
1972—1976 1972—1988 |
ԽՍՀՄ (օլիմպ) ԽՍՀՄ |
12 (9) 112 (42) | |
Մարզչական կարիերա | |||
1990—1993 1993—1994 |
Օլիմպիակոս Պիրեյ Ուկրաինա Դինամո (Կիև) | ||
Պարգևներ
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Եղել է խորհրդային ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը[8][9][10], արժանացել բազմաթիվ մրցանակների և պարգևների, որոնց թվում՝ Ոսկե գնդակի դափնեկիր (1975)[11], ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ (1972), սպորտի վաստակավոր վարպետ (1975), Ուկրաինայի վաստակավոր մարզիչ (2005), ԽՍՀՄ յոթակի չեմպիոն, հնգակի գավաթակիր, ՈՒԵՖԱ-ի գավաթակիրների գավաթի կրկնակի հաղթող, Ուկրաինայի ազգային լեգենդ (2021)։
Ընդգրկված է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստների ցուցակում՝ ըստ Planète Foot-ի[12], Voetbal International-ի[13] և FourFourTwo-ի վերսիայով[14]։ ԽՍՀՄ ֆուտբոլի ազգային հավաքականի ռեկորդակիր է անցկացրած խաղերի և խփած գոլերի քանակով։ Խորհրդային երեք ֆուտբոլիստներից մեկն է, ով արժանացել է «Ոսկե գնդակի»։ Առաջին խորհրդային ֆուտբոլիստն է, ով գերազանցել է Գրիգորի Ֆեդոտով ակումբի 200 գոլի շեմը և միակ ֆուտբոլիստը, ով գերազանցել է Գրիգորի Ֆեդոտովի ակումբի 300 գոլի շեմը։ Ֆուտբոլային կարիերան ավարտել է 1990 թվականին։
1989 թվականին Օլեգ Բլոխինի հրաժեշտի խաղի նախօրեին Սպորտի պալատում կայացած համերգի ժամանակ Թամար Գվերդծիթելին կատարել է «Վիվատ, արքա» երգը, որը հատուկ գրվել է Յուրի Ռիբչինսկու (բառեր) և Գենադի Տատարչենկոյի (երաժշտություն) կողմից՝ Բլոխինի համար[15][16]։
1990-2002 թվականներին աշխատել է Հունաստանի ֆուտբոլային ակումբներում որպես մարզիչ։ 2003-2007 թվականներին և 2011 թվականի գարնանից մինչև 2012 թվականի աշունը եղել է Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչը։ Նրա ղեկավարությամբ հավաքականը հասել է իր ամենաբարձր նվաճմանը՝ հասնելով 2006 թվականի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ, առաջնության արդյունքներով ընդգրկվելով աշխարհի լավագույն ութ թիմերի մեջ։ 2018 թվականին նշանակվել է Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի ռազմավարական զարգացման խորհրդի ղեկավար։