From Wikipedia, the free encyclopedia
Իշխանուհի Օլգա Պալեյի պալատ (ռուս.՝ Дворец Ольги Палей), մեծ իշխան Պավել Ալեքսանդրի և նրա կնոջ ՝ Օլգա Պալեյի նախկին պալատը Պուշկին քաղաքում։ Կառուցվել է 1911-1914 թվականներին ճարտարապետ Կարլ Շմիդտի կողմից։ Գտնվում է Խորհրդային (նախկինում՝ Պաշկովսկի) նրբ. 2 հասցեում։
Օլգա Պալեյի պալատ | |||
---|---|---|---|
Երկիր | Ռուսաստան | ||
Քաղաք | Պուշկին | ||
Շինության տեսակ | նեոկլասիցիզմ | ||
Նախագծի հեղինակ | Կարլ Շմիդտ | ||
Շինարարության սկիզբ | 1911 | ||
Շինարարության վերջ | 1914 | ||
Հայտնի բնակիչներ | Օլգա Պալեյ, իշխան Պավել Ալեքսանդրովիչ | ||
Կարգավիճակ |
| ||
Վիճակ | վերակառուցված է | ||
Իշխանները, պալատի տերերը երկար ժամանակ բնակվում էին Փարիզում և դրա հետևանքով է ըստ երևույթին որոշվել կառույցի տեսքը։ Շենքը կառուցվել է նեոկլասիցիզմի ոճով և նմանվել է ֆրանսիական պալատներին, ինչպիսիք են Փոքր Տրանոնը և Կոմպենսկիյը։ Կահույքը պատվիրվել է ֆրանսիական «Բուլանժ» ընկերությունում։ Պալատի սենյակներում և դահլիճներում տեղավորված էին ծավալուն հավաքածուներ։
1918 թվականին պալատում բացվել է թանգարան, որտեղ էքսկուրսիաները վարել է հենց ինքը՝ Օլգա Պալեյը։ Պատերազմի ժամանակ շենքը խիստ տուժել է։ 1952 թվականին շինությունը հանձնվել է ԽՍՀՄ-ի Ռազմածովային ուժերի ուսումնարանին, որի արդյունքում 1977 թվականին ստեղծվեց Պուշկինի անվան բարձրագույն Ռազմական ինժեներաշինարարական ուսումնարանը։ Պալատի Շինարարական ուսումնարանին փոխանցվելուց հետո, 1950-ական թվականներին շինությունը վերակառուցվել է։ 1977 թվականին Պուշկինի անվան բարձրագույն Ռազմական ինժեներաշինարարական ուսումանարանի և Ռազմական ճարտարաշինարարական ինստիտուտի միաձուլմից հիմնվեց Ռազմական ինժեներա-տեխնիկական համալսարանը, որտեղ որոշ ժամանակ պալատի վրա կար Ուսումնական բազա № 2 գրությունը[1]։
Ռազմական ինժեներա-տեխնիկական համալսարանին միանալուց հետո 2010 թվականին դարձել է բանակի գեներալ Ա.Վ.Խրուլյովայի անվան Ռազմական թիկունքի և տրանսպորտի համալսարանի մասնաճյուղ, իսկ նախկին Ուսումնական բազա № 2 հանվել է։ Պալատը դարձել է ավերակ և մի քանի տարի մնացել է այդպես, ապա 2013 թվականին այն հանձնվել է Գ.Ի. Տուների անվան Մանկական օրթոպեդիկ գիտահետազոտական ինստիտուտին[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.