From Wikipedia, the free encyclopedia
Օլգա «Ռիտա» Յովիչիչ (սերբ.՝ Олга «Рита» Јовичић; 1920, Կրալևո, Grad Kraljevo - հուլիսի 11, 1942, Պրոզոր), հարավսլավցի ուսանող, Հարավսլավիայի ժողովրդաազատագրական պատերազմի պարտիզան, Հարավսլավիայի ժողովրդական հերոս։
Օլգա Յովիչիչ | |
---|---|
Ծնվել է | 1920 |
Ծննդավայր | Կրալևո, Grad Kraljevo |
Մահացել է | հուլիսի 11, 1942 |
Մահվան վայր | Պրոզոր |
Քաղաքացիություն | Հարավսլավիա |
Մասնագիտություն | կոմիսար |
Պարգևներ և մրցանակներ |
Օլգա Յովիչիչը ծնվել է 1920 թվականին Կրալևոյում։ Ավարտել է Կրալևոյի դպրոցը, 1939 թվականին մեկնել է սովորելու Բելգրադի համալսարանում։ Ընկերուհու հետ համալսարանի լավագույն ուսանողներից էր, զբաղվում էին ակտիվ հասարակական գործունեությամբ։ 1940 թվականին նա մտել է Կոմունիստական կուսակցության շարքերը։ 1941 թվականի հունիսին, ԽՍՀՄ-ի և Գերմանիայի միջև պատերազմը սկսվելուց մի քանի օր անց ձերբակալվել է գերմանական ոստիկանության կողմից կոմունիստ պարտիզանների հետ համագործակցելու մեղադրանքով, սակայն հարցաքննության ընթացքում հրաժարվել է որևէ բան ասել, իսկ օգոստոսին ընկերուհու հետ փախչել է բանտից, միանալով պարտիզանական շարժմանը։
Օլգան միացել է Կրալևոյի Յովանա Կուրսուլայի անվան պարտիզանական ջոկատին։ Ընկերուհու հետ միասին նրանք համարվում էին ջոկատի լավագույն մարտիկները, զբաղվում էին քարոզչությամբ, ինչպես նաև նորակոչիկների հավաքագրմամբ։ Առաջին հակապարտիզանական հարձակման օրերին մասնակցել է Սանջակի համար մղվող մարտերին։ 1941 թվականի դեկտեմբերի 21-ին միացել է 1-ին պրոլետարական հարվածային բրիգադին, որը զբաղեցնելով Կրալևյան 4-րդ գումարտակի 1-ին վաշտի քաղղեկի պաշտոնը։
Օլգան դարձել է Հարավսլավիայի բանակի առաջին կին քաղաքական ղեկավարը։ Նա իրեն դրսեւորել է ոչ միայն զենքը ձեռքերում, այլև ճակատամարտից առաջ՝ դիմելով կողմնակիցներին ուղեկցող ելույթներով։ Օլգան հարավսլավացիներին տարել է իր ետևից հակահարձակման, Յահորինայի մոտակայքում տեղի ունեցած մարտերի, Երկրորդ և Երրորդ հակապարտիզանական հարձակումների, Բոսնիական Կրայինայի և Ներետվայի վրա բախումների ժամանակ։ Դրան շնորհիվ շատ պարտիզաններ կարող էին վստահել նրան և աջակցել որպես վաշտի հրամանատար։ Ավելին, նա երբեք չի թողել իր զինվորներին, չնայած հիվանդությանը և վնասվածքներին։
1941-1942 թվականների ձմռանը նրա ջոկատը շրջապատվել էր Ռոմանիայում գերմանացիների կողմից։ 4-րդ գումարտակի 1-ին վաշտը փորձել է ճեղքել շրջանը և հասնել Ռոգատիցա։ Այդ ժամանակ Օլգան լուրջ հիվանդ էր, նա բարձր ջերմություն ուներ։ Վաշտի հրամանատարը և զինվորները դժվարությամբ են համոզել, որ նա որոշ ժամանակ մնա ճամբարային հիվանդանոցում, սակայն նրանք նույնիսկ մի քանի կիլոմետր էլ չէին անցել, երբ նրանց հասավ Օլգան։ Նա հայտարարել է, որ նա չի կարող թողնել իր վաշտն այն պահին, երբ այն կատարում է առանձնահատուկ կարևոր գործ։ Չնայած ուժեղ ձնաբքին, զինվորները կարողացել են ճեղքել շրջափակումը և հասնել Յահորինա։
1942 թվականի հուլիսին Պրոկորի ճակատամարտում Օլգան ժամանել է Դուգե գյուղ, որտեղ որոշ ժամանակ 4-րդ գումարտակում հավաքագրել է բոսնիացի մուսուլման կանանց, որն այդ ժամանակ տեղակայված էր Դուգեում։ 1942 թվականի հուլիսի 11-ին Օլգան վերադարձել է պարտիզանական ջոկատների աղջիկների խմբի հետ և անսպասելիորեն բախվել զինված ավազակների։ Նրանցից մեկը կրակ է բացել գնդացիրով և ծանր վիրավորել Օլգային։ Նրա զինակիցները ոչնչացրել են ավազակներին և անմիջապես Օլգային ուղարկել գյուղ, բայց նա ստացած վերքերից շուտով մահացել է նույն օրը։
1951 թվականի դեկտեմբերի 20-ին Օլգա Յովիչիչին հետմահու տրվել է Հարավսլավիայի ժողովրդական հերոսի կոչում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.