From Wikipedia, the free encyclopedia
Օլգա Կոնստանտինովա (սեպտեմբերի 3, 1851[1][2][3], Պավլովսկ, Ցարսկոսելսկիյ ուեզդ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 18, 1926[4], Հռոմ, Իտալիայի թագավորություն[5] և Պո[6]), իշխանուհի, հելլենների թագավոր Գեորգիոս I-ի կինը, 1920 թվականի նոյեմբերից դեկտեմբեր՝ Հունաստանի ռեգենտ։
Օլգա Կոնստանտինովնա Ольга Константиновна | |
Մասնագիտություն՝ | թագավորական կոնսորտ, ազնվական, charity worker և բարեգործ |
---|---|
Դավանանք | ուղղափառություն |
Ծննդյան օր | սեպտեմբերի 3, 1851[1][2][3] |
Ծննդավայր | Պավլովսկ, Ցարսկոսելսկիյ ուեզդ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանի օր | հունիսի 18, 1926[4] (74 տարեկան) |
Վախճանի վայր | Հռոմ, Իտալիայի թագավորություն[5] կամ Պո[6] |
Թաղված | Ֆլորենցիա և Tatoi Royal Cemetery |
Դինաստիա | Հոլշտեյն-Գոտրոպ-Ռոմանով |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Հունաստանի թագավորություն |
Հայր | Կոնստանտին Նիկոլաևիչ[2][1][3] |
Մայր | Princess Alexandra of Saxe-Altenburg? |
Ամուսին | Գեորգիոս I[1][2][3][…] |
Զավակներ | Կոնստանտինոս I, Գեորգիոս, Հունաստանի և Դանիայի արքայազն, Ալեքսանդրա Գեորգիեվնա, Նիկոլաոս, Հունաստանի և Դանիայի արքայազն, Մարիա Գեորգիեվնա, Անդրեաս, Հունաստանի և Դանիայի արքայազն, Խրիստոֆորո, Հունաստանի և Դանիայի արքայազն[1] և Princess Olga of Greece and Denmark?[4] |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Օլգան Նիկոլայ I կայսեր թոռնուհին էր, Կոնստանտին Նիկոլաևիչի և Ալեքսանդրա Իոսիֆովնայի դուստրը։
Օլգա Կոնստանտինովնան այն աստիճան էր տարվել Միխայիլ Լերմոնտովի գրականությամբ, որ կազմել է «Լերմոնտովի ստեղծագործությունների քաղվածքները տարվա յուրաքանչյուր օրվա համար» հավաքածուն՝ ռուս և օտարերկրացի կայսերական տների անդամների ստորագրություններով[7]։
Հունաստանի թագավոր Գեորգինիոս I-ի և իշխանուհու պսակադրությունը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում 1867 թվականի հոկտեմբերի 15-ին (27-ին)։ Ամուսնությունն ամրացնում է Հունաստանի և Ռուսաստանի դիվանագիտական հարաբերությունները և միացնում երկու թագավորական տներ, ինչը ռուսական դիվանագիտության հաջողություններից մեկն էր։ Ռուսական դիրքերի առաջխաղացումը միջերկրածովյան շրջանում, այն էլ Թուրքիայի հետ ունեցած կոնֆլիկտի պահին, ծայրահեղ կարևոր էր Ռուսաստանի համար։
Թագուհին զբաղվում էր բարեգործությամբ, Պիրայում, որտեղ գտնվում էր ռուսական նավատորմի կայանը, նաև կառուցում է զինվորական հիվանդանոց։ Նաև բացել է բժշկական կուրսեր կանանց համար, և ինքն էլ մասնակցել է դրանք։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գալիս է Ռուսաստան և աշխատում հիվանդանոցներում, օգնում վիրավորներին։ Հորից Օլգան ժառանգել է սերը դեպի ռուսական նավատորմը և մինչև կյանքի վերջը պահպանել է այն։
1912 թվականի Թուրքիայի և Բալկանյան երկրների միջև պատերազմի թեժ պահին Գեորգինիոս I-ը զոհվում է՝ տարածքի համար մղվող գործողությունների ժամանակ։ Նրա մահից հետո թագուհի Օլգա Կոնստանտինովնան մինչև ռուսական հեղափոխությունը ապրում է Ռուսաստանում, այդ թվում՝ նաև Կոնստանտինովյան պալատում՝ Կոնստանտինովիչների նստավայրում։
1920 թվականին թոռան՝ Ալեքսանդրի մահվանից հետո, մինչև որդին Կոնստանտինը կվերահաստատվեր գահին, Օլգան կատարում է Հունաստանի ռեգենտի պարտականությունները։
Մահացել է 1926 թվականին։ Սկզբում մարմինը թաղվել է Ֆլորենցիայի Նիկոլայ Հրաշագործի և Քրիստոսի Սուրբ Ծննդյան ուղղափառ եկեղեցու կրիպտեում[8]։ 1936 թվականին, երբ Հունաստանում վերականգնվում է միապետությունը, տեղի է ունենում Օլգայի մնացորդների վերահուղարկավորումը Տատոյում Աթենքի արվարձաններում գտնվող հույն թագավորների դաստակերտում[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.