Քևին Լավ
From Wikipedia, the free encyclopedia
Քևին Ուեսլի Լավ (անգլ.՝ Kevin Wesley Love, սեպտեմբերի 7, 1988(1988-09-07)[1][2][3][…], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4][5][6]), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Կլիվլենդ Կավալիերս» ակումբում և Միացյալ Նահանգների բասկետբոլի ազգային հավաքականում` որպես կենտրոնական և ծանր հարձակվող։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Քևին Լավ Kevin Love | |||||
Ակումբ | Կլիվլենդ Կավալիերս | ||||
---|---|---|---|---|---|
Դիրքը | Ծանր հարձակվող/ կենտրոնական | ||||
Համար | № 0 | ||||
Ի ծնե տրված անունը | Քևին Ուեսլի Լավ Kevin Wesley Love | ||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 7, 1988 (35 տարեկան) | ||||
Ծննդավայր | Սանտա Մոնիկա, Կալիֆորնիա, ԱՄՆ | ||||
Հասակ | 2,08 մ | ||||
Քաշ | 118 կգ | ||||
Դպրոց | Լեյք Օսվեգո | ||||
համալսարան | UCLA (2007–2008) | ||||
Դրաֆթի տարի | 2008 / ռաունդ` 1 / ընտրութ.` 5-րդ | ||||
Դրաֆթ ակումբ | Մեմֆիս Գրիզլիս | ||||
Կարիերայի պատմություն | |||||
Մինեսոտա Թիմբերվուլվզ (2008-2014) Կլիվլենդ Կավալիերս (2014-այժմ) | |||||
Մրցանակներ | |||||
| |||||
|
Հաջող հանդես գալով Լեյք Օսվեգոնի ավագ դպրոցում (Օրեգոն նահանգ)` Լավը մեկ մրցաշրջան հանդես է գալիս Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարանի (UCLA) «Բրուինս» թիմում՝ 2008 թվականին հասնելով մինչև NCAA-ի 1/4 եզրափակիչ։ Լավը որոշում է մնացած երեք տարիները համալսարանում անցկացնելու փոխարեն միանգամից հայտ ներկայացնել NBA և մասնակցել 2008 թվականին կայանալիք դրաֆթում, որտեղ ընտրվում է 1-ին ռաունդի 5-րդ ընտրությամբ՝ «Մեմֆիս Գրիզլիսի» կողմից և անմիջապես փոխանակվում «Թիմբերվուլվզի» հետ՝ նույն դրաֆթի 3-րդ ընտրություն Օ Ջեյ Մեյոյի հետ։ Փոխանակման մեջ ընդհանուր առմամբ ներառված են եղել թվով 8 բասկետբոլիստ։
«Կավաիերսի» կազմում 2016 թվականին ճանաչվել է NBA-ի չեմպիոն։
Միացյալ Նահանգների հավաքականի կազմում Լավը 2 անգամ նվաճել է ոսկե մեդալ՝ Լոնդոնի օլիմպիական խաղերում (2012) և ՖԻԲԱ-ի աշխարհի առաջնությունում (2010)։ «Ասոոշիեդ պրես» հանդես