From Wikipedia, the free encyclopedia
Քևին Հարվիկ Թանչարոեն[1] (անգլ.՝ Kevin Harwick Tancharoen, ապրիլի 23, 1984, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ամերիկացի պարող, խորեոգրաֆ և կինոռեժիսոր։
Քևին Թանչարոեն | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 23, 1984 (40 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, պարուսույց, պարող, հեռուստատեսային պրոդյուսեր և հեռուստառեժիսոր |
Թանչարոեն ծնվել է Կալիֆոռնիայի Լոս Անջելես քաղաքում։ Նա եղել է Մորիսա Թանչարոենի եղբայրը և Թոմ Թանչարոենի որդին։
Թանչարոեին ճանաչում է բերել Մադոննայի մոտ խորեոգրաֆիական աշխատանքը, Բրիթնի Սփիրսի «The Onyx Hotel Tour» տուրի ռեժիսուրան, ինչպես նաև մասնակցությունը MTV հեռուստաալիքի DanceLife-ի ստեղծմանը[2]։
2009 թվականին նա կատարել է իր ռեժիսորական առաջնաելույթը՝ նկարահանելով 1980-ական թվականների «Փառք» դասական ֆիլմի ռեմեյքը[3]։ 2010 թվականի հունիսին Թանչարոեն իր միջոցներով նկարահանել է «Մահացու կռիվ։ Վերածնունդ» կարճամետրաժ ֆիլմը, որպեսզի ցուցադրի տիեզերական խաղի՝ ֆիլմի մարմնավորման մասին իր տեսլականը Warner Brothers-ի իր ղեկավարներին։ Ֆիլմի թողարկումը կայացել է Youtube պորտալում[4][5]։ «Mortal Kombat» ապրանքանիշի օգտագործման իրավունք Քևինը չի ունեցել, սակայն դատական հայցերի փոխարեն ընկերությունը առաջարկել է նրան դառնալ ոչ մեծ «Mortal Kombat: Legacy» վեբ սերիալի (նվիրված 2011 թվականի ապրիլի 19-ին խաղի նոր մասի թողարկմանը) ռեժիսորը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.