![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/26/Christina_Hendricks_at_PaleyFest_2014.jpg/640px-Christina_Hendricks_at_PaleyFest_2014.jpg&w=640&q=50)
Քրիստինա Հենդրիքս
From Wikipedia, the free encyclopedia
Քրսիտինա Ռենե Հենդրիքս (անգլ.՝ Christina Rene Hendricks, մայիսի 3, 1975(1975-05-03)[1], Նոքսվիլ, Թենեսի, ԱՄՆ), ամերիկացի հեռուստատեսության և կինոյի դերասանուհի։ Հանդիսատեսին առավել հայտնի է «Լուսատտիկ» (2002–2003) և «Խելագարները» (2007-2013) հեռուստասերիալներից, ինչպես նաև «Դրայվ» (2011), «Օտարացում» (2011), «Շանթահար» (2013) և այլ ֆիլմերից։
Արագ փաստեր Քրիստինա Հենդրիքսանգլ.՝ Christina Hendricks, Հասակը ...
![]() անգլ.՝ Christina Hendricks | |
---|---|
![]() | |
Հասակը | 171 սմ |
Ծնվել է | մայիսի 3, 1975(1975-05-03)[1] (49 տարեկան) |
Ծննդավայր | ![]() |
Կրթություն | Fairfax High School? |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | ![]() |
Մասնագիտություն | Դերասանուհի |
Ակտիվ շրջան | 1999-այժմ |
Ընտրանի | «Օտարացում» «Դրայվ» «Խելագարները» |
Ամուսին(ներ) | Ջեֆրի Արենդ (2009–այժմ) |
Պարգևներ և մրցանակներ | |
Փակել
«Խելագարները» հեռուստասերիալում կերտած կերպարի համար առաջադրվել է 4 Էմմի մրցանակի։ «Էսքուայր» կոչվող ամսագրի իգական սեռի ընթերցողների շրաջանակում կատարված հարցումների արդյունքում Հենդրիքսին է շնորհվել «Աշխարհի ամենասեքսուալ կին» տիտղոսը։ 2010 թվականին նույն ամսագրի կողմից Հենդրիքսը ճանաչվել է «Ամենագեղեցկադեմ ամերիկուհի»[2][3]։
Ունի Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն։