Դանիայի և Իսլանդիայի թագավոր From Wikipedia, the free encyclopedia
Քրիստիան X (դան․՝ Christian 10., ամբողջական անունը՝ դան․՝ Christian Carl Frederik Albert Alexander Vilhelm, սեպտեմբերի 26, 1870[1][2][3][…], Charlottenlund Palace, Gentofte, Դանիա - ապրիլի 20, 1947[1][2][3][…], Ամալիենբորգ, Կոպենհագեն, Դանիա), 1912 թվականի մայիսի 14-ից Դանիայի թագավոր, 1918 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 1944 թվականի հունիսի 17-ը՝ Իսլանդիայի թագավոր։ Ունեցել է պրուսական գեներալ-գնդապետի, շվեդական գեներալի, նորվեգական, շվեդական, բրիտանական և գերմանական ծովակալների կոչումներ[6]։
Քրիստիան X | |
Մասնագիտություն՝ | միապետ և սպա |
---|---|
Դավանանք | լյութերականություն |
Ծննդյան օր | սեպտեմբերի 26, 1870[1][2][3][…] |
Ծննդավայր | Charlottenlund Palace, Gentofte, Դանիա |
Վախճանի օր | ապրիլի 20, 1947[1][2][3][…] (76 տարեկան) |
Վախճանի վայր | Ամալիենբորգ, Կոպենհագեն, Դանիա |
Թաղված | Ռոսկիլդեի մայր տաճար |
Դինաստիա | House of Glücksburg (Denmark)? |
Քաղաքացիություն | Դանիա |
Հայր | Ֆրեդերիկ VIII Դանիացի |
Մայր | Լովիսա Շվեդացի |
Ամուսին | Queen Alexandrine of Denmark? |
Զավակներ | Ֆրեդերիկ IX և Prince Knud of Denmark? |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Քրիստիանը ծնվել է 1870 թվականի սեպտեմբերի 26-ին Շարլոտենլունում՝ Ֆրեդերիկ VIII-ի ընտանիքում։
Եղել է Դանիայում ծնված առաջին Գլյուքսբուրգը։ Ստացել է ռազմական կրթություն։ 1912 թվականին իբրև ժառանգություն ստացել է դանիական գահը։
1920 թվականին իրականացված հանրաքվեի արդյունքում հյուսիսային Շլեզվիգը և կենտորնական Շլեզվիգի մի մասը վերադարձվել են Դանիայի կազմի մեջ։ Քրիստիանի՝ ողջ կենտրոնական Շլեզվիգը վերադարձնելու փորձերը նպաստել են ներքաղաքական ճգնաժամի առաջացմանը, այդպիսով նաև վտանգի տակ դնելով դանիական միապետության գոյությունը։ Դանիայի օկուպացիայից հետո՝ 1940 թվականի ապրիլին թագավորը չի լքել պետությունը և դարձել է դանիական դիմադրության խորհրդանիշը։ 1942 թվականին ենթարկվել է տնային կալանքի[6]։
1912 թվականի մայիսի 14-ին Ֆրիդրիխ VIII-ը մահացել է։ Հոր մահվանից հետո Ֆրիդրիխն է գահ բարձրացել։
1920 թվականի ապրիլի 20-ին Քրիստիանը պետությունում դիտմամբ ճգնաժամ է առաջացրել, որը, ամենայն հավանականությամբ 20-րդ դարի դանիական միապետության էվոլյուցիայի մեջ տեղի ունեցած ամենավճռական իրադարձությունն է եղել։ Պատճառը Շլեզվիգը Դանիային միացնելու շուրջ ծագաց տարաձայնություններն են եղել։ Վերոնշյալ տարածքի շուրջ ծավալված դանիական պահանջները պահպանվել են մինչև Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը, երբ գերմանացիների պարտությունը հնարավորություն է տվել վճռել տարաձայնությունը։ Համաձայն Վերսալյան պայմանագրի պայմանների, Շլեզվիգի պատկանելիությունը պետք է որոշվեր կայանալիք երկու հանրաքվեների միջոցով․ մեկը՝ հյուսիսային Շլեզվիգում, մյուսը՝ կենտրոնական Շլեզվիգում։ Հարավային Շլեզվիգում հանրաքվե չէր պլանավորվել, քանի որ այդ տարածաշրջանի բնակչությունը մեծամասամբ էթնիկ գերմանացիներ էին, այդ իսկ պատճառով տարածաշրջանը միացվել է գերմանական պետականությանը։
Հյուսիսայում Շլեզվիգում կայացած հանրաքվեի ժամանակ քվեարկողների 75%-ը կողմ են քվեարկել Դանիայի հետ վերամիավորման համար։ Այդ քվեարկության ժամանակ ողջ տարածաշրջանը համարվել է անբաժանելի տարածքային միավոր։ Կենտրոնական Շլեզվիգում իրավիճակը այլ է եղել․ քվեարկողների 80%-ը քվեարկել է Գերմանիայի օգտին իսկ 20%-ը՝ Դանիայի։ Այդ քվեարկության ժամանակ ամեն մունիցիպալիտետ ինքն է որոշում կայացրել իր ապագայի վերաբերյալ։ Այս արդյունքների լույսի ներքո վարչապետ Կառլ Սալեյի կառավարությունը որոշում է կայացրել, որ չնայած կենտրոնական Շլեզվիգի գերմանական տիրապետության տակ գտնվելուն, իրենք շարունակելու են հյուսիսային Շլեզվիգի՝ Դանիային վերամիավորվելու գործընթացը։
Ըստ մի շարք դանիացի ազգայնամոլների կարծիքի, Շլեզվիգի կենտրոնում գտնվող Ֆլենսբուրգ քաղաքը պետք է վերադարձվեր Դանիային՝ անկախ հանրաքվեի արդյունքներից։ Քրիստիանը համամիտ է եղել այդ կարծիքի հետ և վարչապետ Սալեյին պատվիրել է, որ Ֆլենսբուրգը ընդգրկի վերամիավորման գործընթացի մեջ։ Քանի որ Դանիայում 1901 թվականից սկսած գործել է խորհրդարանական դեմոկրատիա, Սալեն հրամանին հնազանդվելու մեջ անհրաժեշտություն չի նկատել։ Նա հրաժարվել է կատարել հրամանը և թագավորի հետ վիճաբանություն ունենալուց մի քանի օր հետո հրաժարական է տվել։ Հրաժարականը ցույցեր և հեղափոխական մթնոլորտ է առաջացրել Դանիայում։ Հաջորդող մի քանի օրերի ընթացքում միապետության ապագան կասկածի տակ է դրվել։ Այս ամենի լույսի ներքո թագավորի և սոցիալ-դեմոկրատների կուսակցության միջև բանակցություններ են ընթացել։ Գիտակցելով դանիական թագի հնարավոր տապալումը, Քրիստիանը պաշտոնանկ է արել կառավարությանը։
1940 թվականի ապրիլի 9-ի առավոտյան նացիստական Գերմանիան անսպասելիորեն ներխուժել է Դանիա։ Ի տարբերույթուն իր հյուսիսային հարևանների, Դանիայում բացակայում են լեռնաշղթաները, որի միջոցով հնարավոր կլիներ դիմադրել Գերմանիայի հարձակումներին։ Արդյունքում չկարողանալով դիմադրել Գերմանիային՝ Քրիստիանը և ողջ դանիական կառավարությունը կապիտուլյացիայի են ենթարկվել։ Ի տարբերություն Նորվեգիայի, Հունաստանի, Հարավսլավիայի թագավորների, Նիդերլանդների թագուհու, Լյուքսեմբուրգի դքսուհու և Չեխոսլովակիայի նախագահի, ովքեր լքել են իրենց պետությունը նացիստական օկուպացիայի ժամանակ, Քրիստիան X-ը՝ Դանիայի օկուպացիայի ողջ ընթացքում չի լքել իր պետությունը (ինչպես և Բելգիայի թագավոր Լեոպոլդ III-ը), այդպիսով դանիացի ժողովրդի համար դառնալով խորհրդանիշ։
Գերմանական օկուպացիայի դեմ անխոս կերպով դիմադրություն ցուցաբերելու և իրենց հայրենասիրությունը արտահայտելու համար հայտնի միջոցներից է եղել փոքրիկ դանիական դրոշով կոճակներ կրելը։
1942 թվականի հոկտեմբերի 19-ին ձիուց ընկնելուց հետո թագավորը հաշմանդամություն է ձեռք բերել։ 1920 թվականի ճգնաժամի ստեղծման գործում նրա դերակատարությունը զգալիորեն ազդել է իր հեղինակության վրա, սակայն իր կողմից ցուցաբերած հայրենանվեր գործունեության շնորհիվ դարձել է ազգային խորհրդանիշ։
Քրիստիան X-ը մահացել է 1947 թվականին և հուղարկավորվել է Ռոսկիլեի տաճարում։
1918 թվականի վերջին Իսլանդիան՝ լինելով դանիական թագավորության մի մաս, դարձել է ինքնիշխան պետություն, իսկ Քրիստիանը դարձել է Իսլանդիայի ինքնավար թագավորության թագավոր։ Քրիստիանը եղել է առաջին և միակ միապետը, որը Իսլանդիան կառավարել է որպես ինքնավար թագավորություն, այլ ոչ թե որպես նահանգ։ 1941 թվականին Դանիան՝ գերմանական զորքերի իսկ Իսլանդիան՝ նրա դաշնակիցների կողմից օկուպացվելուց հետո, իսլանդական կառավարությունը այն եզրակացությանն է եկել, որ Քրիստիանը այլևս ի վիճակի չե կատարել Իսլանդիայի կառավարիչի իր պարտականությունները, և այդ պատճառով կառավարությունը թագավորության ժամանակավոր կառավարիչ է նշանակել Սվեյդն Բյորնսոնին։ Վերջինս ավելի վաղ Կոպենհագենում Իսլանդիայի դեսպանն է եղել։
1944 թվականին, երբ Դանիան դեռևս գտնվում էր գերմանական օկուպացիայի ներքո, իսլանդացիները տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ որոշում են կայացրել խզել կապերը Դանիայի հետ։ Այդպիսով Քրիստիանը դադարել է լինել Իսլանդիայի թագավորը, իսկ Սվեյդն Բյորնսոնը իսլանդական խորհրդարանի կողմից ընտրվել է Իսլանդիայի առաջին նախագահ։
1898 թվականի ապրիլի 26-ին ամուսնացել է Ալեքսանդրինա Մեկլենբուրգ-Շվերինսկայի հետ։ Ունեցել են երկու երեխա՝ արքայազն Ֆրեդերիկը (ավելի ուշ՝ Ֆրեդերիկ IX) և արքայազն Կնուդը։
Քրիստիան X-ը մասոն է ձեռնադրվել 1889 թվականին Մասոնների դանիական միաբանությունում[7]։ 1912-1947 թվականներին եղել է միաբանության մեծագույն վարպետ։ Մասոնների դանիական միաբանությունը օգտագործում է Շվեդական կանոնադրությունը, որը որպես միակ մասոնական կանոնադրություն ընդունված է ողջ Սկանդինավիայում և Գերմանիայում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.