![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b7/Peter_Paul_Rubens_-_Christoffel_Plantin_-_WGA20356.jpg/640px-Peter_Paul_Rubens_-_Christoffel_Plantin_-_WGA20356.jpg&w=640&q=50)
Քրիստափոր Պլանտեն
From Wikipedia, the free encyclopedia
Քրիստափոր Պլանտեն կամ Պլանտեյն (լատին․՝ Christophorus Plantinus, ֆր.՝ Christophe Plantin, հոլ.՝ Christoffel PlantijnChristoffel Plantijn, մոտ մայիս 1520[1][2], Saint-Avertin[3] - հուլիսի 1, 1589(1589-07-01)[1][3][4][…], Անտվերպեն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[3]), հոլանդացի հրատարակիչ և տպագրիչ՝ ֆրանսիական ծագմամբ, հումանիստ։ Ստացել է դասական կրթություն, գրել լատիներեն գրքեր, որոնք Եվրոպայի այդ ժամանակվա համար միջազգային են եղել։ 16-րդ դարի կեսին Պլանտենը եղել է Եվրոպայի առաջատար հրատարակիչ, հիմնադրել է Officina Plantiniana ընկերությունը, որն ուներ մասնաճյուղեր Գերմանիայի և Հոլանդիայի , Անգլիայի և Շոտլանդիայի, Ֆրանսիայի, Իտալիայի պետությունների, Իսպանիայի և Պորտուգալիայի բոլոր մասերում։ Պլանտենի հրատարակչություն հրատարակել է ավելի քան 40 գրքեր` ներառյալ պատմության համար կարևոր գրատպություններ, նրա հրատարակություններից ամենահայտնին դարձել է «Անտվերպենսկի պոլիգլոտը» (1568-1573) և երկրագնդի առաջին ատլասը` Theatrum Orbis Terrarum (1580): 1570 թվականին ստացել է «գլխավոր արքայական տպագիր» կոչումը, որը նրան տվեց մենաշնորհ արարողակարգային գրքեր տպագրել իսպանական տիրույթներում։ Նրանց ընդհանուր տպաքանակը 1571-1574 թվականներին կազմել է շուրջ 75 000 օրինակ։ 20-րդ դարի հետազոտողները Պլանտենին դիտարկել են որպես ֆլամանդական վերածնուի վառ ներկայացուցիչ, ով էական ազդեցություն է թողել Գերմանիայի և Ֆրանսիայի հրատարակչական գործի և գրքային արվեստի վրա։ Լիովին պահպանված տպապագրական հաստոցները և գրատպական այլ սարքերը 77 թվականից ի վեր կազմում են Պլանտեն-Մորետուսի թանգարանի մի մասը։
Քրիստափոր Պլանտեն ֆր.՝ Christophe Plantin | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մոտ մայիս 1520[1][2] |
Ծննդավայր | Saint-Avertin[3] |
Մահացել է | հուլիսի 1, 1589(1589-07-01)[1][3][4][…] (69 տարեկան) |
Մահվան վայր | Անտվերպեն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[3] |
Քաղաքացիություն | Հյուսիսային Նիդերլանդներ, ![]() ![]() |
Մասնագիտություն | տպագրիչ, տպագրիչ, հրատարակիչ, կազմող, University printer, բանաստեղծ և վիզուալ արտիստ |
Աշխատավայր | Plantin Press? |
Ամուսին | Jeanne Rivière?[5] |
Երեխաներ | Martina Plantin?[6] |
![]() |