Քվիետոս
From Wikipedia, the free encyclopedia
Տիտոս Փլավիոս Յունիոս Քվիետոս (լատին․՝ Titus Fulvius Iunius Quietius), հռոմեական կայսր, ոզուրպատոր 260 - 261 թ.:
Քվիետոս | |
---|---|
Ծնվել է | 3-րդ դար |
Մահացել է | 261 |
Մահվան վայր | Հոմս, Սիրիա |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ծնողներ | հայր՝ Macrianus Major? |
Զբաղեցրած պաշտոններ | կոնսուլ |
Quietus Վիքիպահեստում |
Քվիետոսը զորավար Մակրիանոս Ավագի որդին էր և ուզուրպատոր Մակրիանոս Կրտսերի կրտսեր եղբայրը։ 260 թ. աշնանը Մակրիանոս Ավագը և պրետորիայի պրեֆեկտ Բալլիստան Արևելքի կասյրեր հռչակեցին Քվիետոսին և Մակրիանոս Կրտսերին։ 261 թ. Մակրիանոսները արշավանք ձեռնարկեցին դեպի կայսրության մայրաքաղաքը՝ Հռոմ, որպեսզի տիրանան կայսրական գահին, իսկ Քվիետոսն ո Բալլիստան մնացին Արևելքում կարգուկանոնը պահպանելու համար։ Բայց դա նրանց չի հաջողվում։ Մակրիանոսները պարտություն են կրում ուզուրպատոր Ավրեոլոսի զորավար Դոմետիանոսի զորքերից և սպանվում, իսկ Քվիետոսը որոշ ժամանակ անց սպանվում է Պալմիրայի տիրակալ Օդենատի կողմից։ Նա ուներ կոնսուլի կոչում, սակայն չէր ճանաչվում Արևմուտքում։