![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/2e/Xavier_Dolan_Cannes_2016.jpg/640px-Xavier_Dolan_Cannes_2016.jpg&w=640&q=50)
Քսավյե Դոլան
From Wikipedia, the free encyclopedia
Քսավյե Դոլան (ֆր.՝ Xavier Dolan, մարտի 20, 1989(1989-03-20)[1][2], Մոնրեալ, Քվեբեկ[3]), կանադացի կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, կրկնօրինակող-հնչյունավորող, կինոխմբագիր, մոնտաժող, ֆիլմերի հագուստի ձևավորող և մոդել։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 20, 1989(1989-03-20)[1][2] (35 տարեկան) |
Ծննդավայր | Մոնրեալ, Քվեբեկ[3] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, կինոպրոդյուսեր, մոնտաժող, կրկնօրինակող, կինոդերասան, երաժշտական տեսահոլովակների ռեժիսոր, հագուստ ձևագծող և հեռուստատեսային դերասան |
Ծնողներ | հայր՝ Մանուել Տադրո |
Պարգևներ և մրցանակներ | |
xavier-dolan.com | |
Դոլանն իր գործունեությունը սկսել է դեռևս մանուկ հասակում որպես դերասան՝ նկարահանվելով կանադական հեռուստատեսության որոշ գովազդային հոլովակներում։ Սկսած քսան տարեկան հասակից Դոլանը հեղինակել է ութ «արտ հաուս» ֆիլմեր, դրանք են՝ «Ես սպանեցի մորս» (2009), «Երևակայական սեր» (2010), «Եվ միևնույնն է Լորենս» (2012), «Թոմը ագարակում» (2013), «Մայրիկ» (2014), «Սա ընդամենը աշխարհի վերջն է» (2016), «Ջոն Ֆ. Դոնովանի մահն ու կյանքը» (2018) և «Մաթիաս և Մաքսիմ» (2019)։ Որպես ռեժիսոր միջազգային ճանաչում է ձեռք բերել իր դեբյուտային «Ես սպանեցի մորս» ֆիլմի թողարկումից հետո (ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2009 թվականի Կաննի 62-րդ միջազգային կինոփառատոնում)։ Դոլանին հաճախ անվանում են «քվեբեկյան կինոյի վունդերքինդ»[7][8][9][10]:
Դոլանը հայտնի է նաև որպես երաժշտական տեսահոլովակների ռեժիսոր։ 2013 թվականին նա հեղինակել է ֆրանսիական «Indochine» ռոք խմբի «College Boy» երգի տեսահոլովակը, իսկ 2015 թվականին՝ հանրահայտ անգլիացի երգչուհի Ադելի «25» ալբոմի առաջին սինգլ «Hello» երգի տեսահոլովակը։ Դոլանի գործունեության մեջ զգալի տեղ ունեն անգլալեզու ֆիլմերի ֆրանսերեն կրկնօրինակման և հնչյունավորման աշխատանքները, ընդհանուր առմամբ նա կրկնօրինակել ու հնչյունավորել է 150-ից ավելի գեղարվեստական, հեռուստատեսային և անիմացիոն ֆիլմեր ու սերիալներ:
Քսավյե Դոլանը արժանացել է Կաննի միջազգային կինոփառատոնի ութ պարգևների, այդ թվում՝ գրան-պրի մրցանակի «Սա ընդամենը աշխարհի վերջն է» ֆիլմի համար և ժյուրիի մրցանակի «Մայրիկ» ֆիլմի համար։ Դոլանը նաև «Սեզար» մրցանակի (եռակի) և մի շարք այլ կինոմրցանակների դափնեկիր է: