դանիացի դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia
Քոնի Սիգնե-Լիզե Նելսեն (դան․՝ Connie Inge-Lise Nielsen, հուլիսի 3, 1965[1], Frederikshavn, Դանիա), դանիացի դերասանուհի, ով ստացել է իր առաջին մեծ դերը անգլիալեզու «Սատանայի փաստաբանը» (1997) ֆիլմում՝ կատարելով երկրորդական դեր։ Հետագայում Քոնի Նելսենը հայտնի է դարձել Ռիդլի Սքոթի «Գլադիատոր» (2000) ֆիլմում իր կատարած դերով։ Նա նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են` «Հանձնարարություն Մարսում» (2000), «Նկար մեկ ժամում» (2002), «Հիմնական» (2003), «Հետապնդվածը» (2003), «Սառցե բերք» (2005) և «Նիմֆոմանուհի» (2014)։ Նա մարմնավորել է Մերեդիթ Քեյնին Starz հեռուստաալիքի «Բոս» հեռուստասերիալում և կատարել է գլխավոր դեր «Հետևողները» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում։ Նա մարմնավորում է թագուհի Հիպոլիտային 2017 թվականին սպասվող «Հրաշք կին» ֆիլմում։
Քոնի Նելսեն | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 3, 1965[1] (59 տարեկան) |
Ծննդավայր | Frederikshavn, Դանիա |
Քաղաքացիություն | Դանիա |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի, դերասանուհի, մոդել և կինոդերասանուհի |
Համատեղ ապրող(ներ) | Լարս Ուլրիխ |
Պարգևներ և մրցանակներ | |
Նելսենը ծնվել Դանիայի Ֆրեդերիկսհավն քաղաքում և մեծացել է Էլինգ քաղաքում[4]։ Նրա հայրը` Բենտ Նելսենը, եղել է ավտոբուսի վարորդ, իսկ մայրը` ապահովագրության գործակալ, և նաև եղել է դերասան ու երաժիշտ[5][6][7][8]։ Նա սկսել է իր դերասանական կարիերան, աշխատելով իր մոր հետ միասին։ 18 տարեկանում նա ճանապարհորդել է Փարիզ, Ֆրանսիա, որտեղ նա աշխատել է դերասանուհի և մոդել, որն էլ խթանել է իր հետագա աշխատանքին և ուսմանը Իտալիայում գտնվող Հռոմի դրամատիկ դպրոցում։ Նելսենը ապրել է Իտալիայում շատ տարիներ, որից հետո տեղափոխվել է ԱՄՆ և մինչ այսօր ապրում է այնտեղ։
Նա տեղափոխվել է ԱՄՆ 1990-ական թվականների կեսերին և ստացել իր առաջին անգլիալեզու դերը «Սատանայի փաստաբան» ֆիլմում, խաղալով Ալ Պաչինոյի և Կիանու Ռիվզի հետ միասին[9][10]։
2000 թվականին Նելսենը հայտնի է դարձել, մարմնավորելով Լուցիլային օսկարակիր «Գլադիատոր» ֆիլմում, խաղալով Ռասել Քրոուի և Հոակին Ֆենիքսի հետ միասին։ Հետագայում նա նկարահանվել է ամերիկյան «Հանձնարարություն Մարսում» (2000), «Նկար մեկ ժամում» (2002), «Հետապնդվածը» (2003) և «Հիմնական» (2003) ֆիլմերում, որոնց համար նա ստիպված է եղել կտրել իր մազերը[11]։
2004 թվականին, Նելսենը կատարել է իր դեբյուտը դանիական ֆիլմում, նկարահանվելով «Եղբայրներ» ֆիլմում, որի համար նա հաղթել է Լավագույն դանիացի դերասանուհի, Բոդիլ, և Սան Սեբաստիանի կինոփառատոնում որպես լավագույն դերասանուհի մրցանակները։ Նա նաև առաջադրվել է որպես լավագույն դերասանուհի Եվրոպական կինոփառատոնում։ 2006 թվականին Նելսենը երևացել է «Օրենք ու կարգուկանոն։ Հատուկ կորպուս» հեռուստասերիալի մի քանի սերիաներում, մարմնավորելով դետեկտիվ Դենի Բեքին[12]։
2014 թվականին, Շարլոտա Գենսբուրի, Ջեյմի Բելի և Ումա Թուրմանի հետ միասին նկարահանվել է Լարս ֆոն Թրիերի «Նիմֆոմանուհի» ֆիլմում[13][14]։
2004-2012 թվականներին հանդիպել է Metallica ռոք խմբի թմբկարար Լարս Ուլրիխի հետ։ Նրանք ունեն որդի, Բրայս Թադեուս Ուլրիխ Նելսեն (ծնվել է՝ 2007 թվականի մայիսի 21)[15]։ Քոնի նաև ունի ավագ որդի՝ հիփ-հոփ պրոդյուսեր Սեբաստիան Սարդոր (ծնվել է 1989 թվականի նոյեմբերի 27)[16]։
Նելսենը պոլիգլոտ է։ Նա խոսում է 8 լեզուներով՝ դանիերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, նորվեգերեն, շվեդերեն, և մի քիչ իսպաներեն[17] ։
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
1984 | Ինչպե՞ս ներս մտաք, մենք տեսանք ձեր գնալը | Par où t'es rentré ? On t'a pas vu sortir | Եվա | Որպես Քոնի Նելսոն |
1991 | Սուրբ ծննդյան արձակուրդներ 91 | Vacanze di Natale '91 | Բրունլիդա/ Վանեսա | |
1997 | Սատանայի փաստաբանը | The Devil's Advocate | Քրիստինա Անդրոելի | |
1998 | Մշտական կեսգիշեր | Permanent Midnight | Դագմար | |
1998 | Ռաշմոր | Rushmore | Միսիս Քալոուեյ | |
1998 | Զիվոր | Soldier | Սանդրա | |
2000 | Խավար ամառ | Dark Summer | Մեգան Դենռայթ | |
2000 | Հանձնարարություն մարսում | Mission to Mars | Թերի Ֆիշեր | |
2000 | Գլադիատոր | Gladiator | Լուցիլիա | Կայսրություն մրցանակ |
2002 | Նկար մեկ ժամում | One Hour Photo | Նինա Յորկին | |
2002 | Չարքի սիրահար | Demonlover | Դայան դե Մոնքս | |
2003 | Հետապնդվածը | The Hunted | Էբի Դարել | |
2003 | Հիմնական | Basic | Օսբուրն | |
2004 | Եղբայրներ | Brødre | Սառա | |
2004 | Վերադարձնել ուղարկողին | Return to Sender | Շառլոթ Քրոյ | |
2005 | Մեծ արշավանքը | The Great Raid | Մարգարեթ Ուտինսկի | |
2005 | Սառցե բերք | The Ice Harvest | Ռենտա Քրեսթ | |
2006 | Իրավիճակ | The Situation | Աննա Մոլինյու | |
2007 | Մարտ Սիթլում | Battle in Seattle | Ջին | |
2009 | Ծիածանների փայլը | A Shine of Rainbows | Մաիրա | |
2010 | Առևանգված | Kidnappet | Սյուզան | |
2011 | Կատարյալ զգացում | Perfect Sense | Ջենի | |
2013 | Նիմֆոմանուհի | Nymphomaniac | Ջոյի մայրը | |
2013 | Գալապագոսյան գործ։ Սատաան եկավ Եդեմ | The Galapagos Affair: Satan Came to Eden | Բարոնուգի վան Ուագներ | |
2014 | 3 օր սպանելու համար | 3 Days to Kill | Քրիսթին Ռեներ | |
2014 | Զրոյի վերադարձը | Return to Zero | Քլեր Հոլդեն | |
2014 | Ամբողջը հարազատ | All Relative[18] | Մառլեն | |
2015 | Վազողը | The Runner | Դեբորա Փրայս | |
2016 | Ալի և Նինո | Ali and Nino | Դքսուհի Դեպանի | |
2016 | 11-րդը | The 11th | Քեթրին Ֆիրթ | |
2016 | Սթրեթոն։ Առաջին հանձնարարություն | Stratton: First Into Action | Սամներ | |
2016 | Երաժշտություն, պատերազմ և սեր | Music, War and Love | Լենա | |
2016 | Առյուծ կին | Løvekvinnen | Միսիս Գերթոնեթ | |
2016 | Ցուցմունքներ | The Confessions | Քլեր Սեթ | |
2017 | Հրաշք կին | Wonder Woman | Թագուհի Հիպոլիտա | Սպասվում է |
2017 | Արդարության լիգա | Justice League | Թագուհի Հիպոլիտա | Սպասվում է |
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
1993 | Ուղեվորություն | Voyage | Ռոնի Ֆրիլենդ | Հեռուստաֆիլմ |
1994 | Բացարձակ դրախտ | Le paradis absolument | Սառա | Հեռուստաֆիլմ |
2006 | Օրենք ու կարգուկանոն։ Հատուկ կորպուս | Law & Order: Special Victims Unit | Դետեկտիվ Դենի Բեք | 6 էպիզոդ |
2008 | Դենի Ֆրիք | Danny Fricke | Դենի Ֆրիք | Հեռուստաֆիլմ |
2011-2012 | Բոս | Boss | Մերեդիթ Ռադլեջ Քեյն | 16 էպիզոդ |
2014 | Հետևորդներ | The Following | Լիլի Գրեյ | 10 էպիզոդ |
2014-2015 | Լավ կին | The Good Wife | Ռամոնա Լիտոն | 4 սերիա |
2015 | Բացված | Unveiled | Ջոան ՄքԱլեն | Հեռուստաֆիլմ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.