Էմի Քոնի Բարեթ (անգլ.՝ Amy Coney Barrett, հունվարի 28, 1972(1972-01-28)[2], Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ), ամերիկացի իրավաբան, ԱՄՆ Գերագույն դատարանի անդամ։ 2017 թվականից մինչև 2020 թվականը եղել է յոթերորդ շրջանի Վերաքննիչ դատարանի դատավոր[4]։

Արագ փաստեր Կուսակցություն՝, Կրթություն՝ ...
Քոնի Բարեթ
անգլ.՝ Amy Coney Barrett
Thumb
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն[1]
Կրթություն՝ Notre Dame Law School? (1997) և Rhodes College? (1994)
Մասնագիտություն՝ դատավոր, իրավաբան, համալսարանի դասախոս և փաստաբան
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր հունվարի 28, 1972(1972-01-28)[2] (52 տարեկան)
Ծննդավայր Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Amy Vivian Coney
Ամուսին Jesse M. Barrett?[3]
Փակել

Կենսագրություն

1990 թվականին ավարտել է Նոր Օռլեանի դպրոցը։ 1994 թվականին Ռոդս քոլեջում ստացել է արվեստի բակալավրի աստիճան, եղել է «Phi Beta Kappa» ընկերության անդամ։ 1997 թվականին Բարեթը դոկտորի աստիճանով ավարտել է Նոթր Դամի համալսարանի իրավունքի դպրոցը, եղել է «Notre Dame Law Review» ընկերության գործադիր խմբագիրը[5]։

Աշխատել է որպես դատավոր Լոուրենս Սիլբերմանի օգնական ԱՄՆ Կոլումբիայի շրջանի Վերաքննիչ դատարանում, 1998-1999 թվականներին՝ որպես ԱՄՆ Գերագույն դատարանի դատավոր Անտոնինա Սկալիայի օգնական։ 1999-2002 թվականներին աշխատել է Վաշինգտոնում գտնվող «Miller», «Cassidy», «Larroca & Lewin» իրավաբանական ընկերություններում։

2002 թվականին սկսել է դասավանդել Նոթր Դամի համալսարանի իրավունքի դպրոցում, 2010 թվականից եղել է իրավագիտության պրոֆեսոր։

Բարեթը նախկինում եղել է «Ֆեդերալիստների հասարակություն» պահպանողական կազմակերպության անդամ, սակայն դատավորի պաշտոնում նշանակվելուց անմիջապես հետո ընդգրկվել է ամերիկյան իրավունքի ինստիտուտում։

2020 թվականի սեպտեմբերի 18-ին՝ դատավոր Ռութ Բեյդեր Գինզբուրգի մահից հետո, ԱՄՆ Գերագույն դատարանում առաջադրվելու հիմնական թեկնածուներից մեկն է եղել։ Սեպտեմբերի 26-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Էմի Բարեթի թեկնածությունն է առաջադրել ԱՄՆ Գերագույն դատարանում[6]։ Հոկտեմբերի 26-ին ԱՄՆ Սենատը 52 կողմ 48 դեմ ձայներով հաստատել է Բարեթի թեկնածությունը (նրան աջակցում էին բոլոր հանրապետականները, բացի Սյուզան Քոլինզից)[7]։ Սենատի բոլոր դեմոկրատները դեմ են քվեարկել Բարեթի հաստատմանը։ Նա վերջին մեկուկես դարի ընթացքում դարձել է Գերագույն դատարանի առաջին թեկնածուն, որը հաստատվել է առանց Սենատի փոքրամասնության կուսակցության միասնական ձայնի[8]։

Ամուսինը՝ Ինդիանայի Հյուսիսային շրջանի ԱՄՆ դատախազի օգնական Ջեսի Մ. Բարեթն է եղել։ Նրանք ունեցել են յոթ երեխա՝ հինգը սեփական և երկու որդեգրված սևամորթ երեխաներ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.