From Wikipedia, the free encyclopedia
Քոլին Էնդրյու Ֆերտ(անգլ.՝ Colin Andrew Firth, սեպտեմբերի 10, 1960[1][2][3][…], Grayshott, Հեմփշիր), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության բրիտանացի դերասան։
Քոլին Ֆերթ | |
---|---|
Ֆերտը 2014 թվականի հուլիսին | |
Ի ծնե անուն՝ | Colin Firth |
Ծննդյան թիվ՝ | սեպտեմբերի 10, 1960[1][2][3][…] (64 տարեկան) |
Ծննդավայր՝ | Գրեյշոտտ, Հեմպշիր, Մեծ Բրիտանիա |
Երկիր՝ | Մեծ Բրիտանիա |
Քաղաքացիություն՝ | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն՝ | դերասան |
Կարիերա՝ | 1983 — մեր օրեր |
Պարգևներ՝ | «Օսկար» «Ոսկե Գլոբուս» (2011) BAFTA (2010, 2011) Վոլպի գավաթի սեփականատերը լավագույն տղամարդկային դերի համար |
IMDb։ | ID 0000147 |
Սկսելով իր կարիերան 1984 թվականին՝ Ֆերտը համաշխարհային քննադատների ուշադրությունն իր վրա գրավեց միայն 1995 թվականին՝ Ջեյն Օստինի «Հպարտություն և նախապաշարմունքներ»[4] վեպի հիման վրա նկարահանված ֆիլմում կատարելով միստր Դարսիի դերը։ Բազմաթիվ մրցանակների է արժանացել Ֆերտի աշխատանքը «Միայնակ տղամարդ» ֆիլմում, որտեղ նա մարմնավորել է պրոֆեսոր-հոմոսեքսուալ Ջորջ Ֆալկոներին, ով փնտրում է կյանքի իմաստը ավտովթարից մահացած սիրեցյալի մահից հետո․ մասնավորապես այս դերի համար դերասանն արժանացել է BAFTA մրցանակի[5] և արժանացավ Վոլպի գավաթ տղամարդու լավագույն դերակատարման համար[6]։ Հաջորդ տարի Ֆերտն արժանացավ «Օսկարի» «Թագավորի ելույթը» ֆիլմում Գեորգ VI թագավորի դերը կատարելու համար[7]։
Քոլին Ֆերթը «Օսկար» և «Ոսկե Գլոբուս» մրցանակների դափնեկիր է, BAFTA մրցանակի կրկնակի դափնեկիր, Վոլպի գավաթի դափնեկիր, ինչպես նաև «Էմմի» մրցանակի դափնեկիր։
Կոլին Ֆերտի մասնակցությամբ ֆիլմերից ու հեռուստասերիալներից առավել ուշագրավ են՝ «Վալմոն», «Հպարտություն և նախապաշարմունք», «Անգլիացի հիվանդը», «Սիրահարված Շեքսպիրը», «Բրիջիտ Ջոնսի օրագիրը», «Մարգարտե ականջօղով աղջիկը», «Իրական սեր», «Բրիջիտ Ջոնս։ Բանականության եզրին», «Իմ անտանելի դայակը», «Մամա միա», «Դորիան Գրեյ», «Թագավորի ելույթը» և «Լրտես, դուրս եկ»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.