լեհ դաշնակահար, կոմպոզիտոր From Wikipedia, the free encyclopedia
Քշիշտոֆ Կոմեդա (լեհ.՝ Krzysztof Komeda, իսկական ազգանունը Trzciński, ապրիլի 27, 1931[1][2][3] կամ ապրիլի 27, 1937[4], Պոզնան, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն - ապրիլի 23, 1969[1][2][3], Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[5]), լեհ դաշնակահար և կոմպոզիտոր, որը համարվում է ջազ ազգային դպրոցի նախահայրը։ Երաժշտություն է գրել մոտ 70 ֆիլմերի համար։
Քշիշտոֆ Կոմեդա | |
---|---|
Բնօրինակ անուն | լեհ.՝ Krzysztof Trzciński |
Նաև հայտնի է որպես | Komeda և Krzysztof Komeda |
Ծնվել է | ապրիլի 27, 1931[1][2][3] կամ ապրիլի 27, 1937[4] Պոզնան, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն |
Երկիր | Լեհաստան |
Մահացել է | ապրիլի 23, 1969[1][2][3] Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[5] |
Գերեզման | Պովոնզկի գերեզմանատուն[6] |
Ժանրեր | ջազ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, jazz pianist, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, ստուդիական երաժիշտ և կոկորդաբան |
Գործիքներ | դաշնամուր |
Կրթություն | Poznań University of Medical Sciences? |
Անդամակցություն | Komeda Quintet? և Sekstet Komedy? |
Ամուսին | Zofia Komedowa? |
Կայք | komeda.pl |
Krzysztof Komeda Վիքիպահեստում |
Կրթությամբ ականջաբան է։ Առաջին անգամ ճանաչվել է 1956 թվականին Սոպոտում անցկացված Առաջին ջազային փառատոնի ժամանակ։
1956-1962 թվականներին հաջողությամբ մասնակցել է երաժշտական փառատոների Մոսկվայում, Գրենոբլում և Փարիզում։ Նրան իսկական հաջողություն բերեց Astigmatic ալբոմը (1965) և երաժշտությունը, որը գրված էր Ռոման Պոլանսկիի այնպիսի ֆիլմերի համար, ինչպիսիք են «Դանակ ջրում», «Փակուղի», «Վամպիրների պարահանդես»։
Այլ աշխատություն՝ — Ընդհատված թռիչք (1964)։
1968 թվականից բնակվում էր Լոս Անջելեսում, որտեղ գրել է երաժշտություն Ռոման Պոլանսկիի «Ռոզմարի երեխան և Բազզա Կուլիկայի «Խռովություն» ֆիլմերի համար։ Նույն թվականի դեկտեմբերին, գրող Մարեկ Հլասկոյի հետ վերադառնալով տուն, ալկոհոլի ազդեցության տակ լինելով, Քշիշտոֆը բլուրից պատահաբար ցած է ընկել՝ ստանալով ուղեղի ծանր ցնցում, որի արդյունքում շուտով ընկել է կոմայի մեջ։ Նրան ուղարկել են Վարշավա, սակայն նա մահանում է։
Սլուպսկում ամեն տարի ի հիշատակ Քշիշտոֆ Կոմեդայի ջազային կոմպոզիտորների փառատոն է անցկացվում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.