From Wikipedia, the free encyclopedia
Ինչո՞վ է պայմանավորված անվանափոխությունը։ --vacio 22։01, 23 Հունվարի 2013 (UTC)
Անունը անձի անձնագրային անվանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։ Կարեն Վարդանյան (քննարկում) 23։11, 23 Հունվարի 2013 (UTC)
ՀՀ Նախագահի հրամանգրեր Վանիկ Սմբատի Սիրադեղյանին այս կամ այն պաշտոնին նշանակելու մասին։ Կարեն Վարդանյան (քննարկում) 08։37, 24 Հունվարի 2013 (UTC)
Ինչ վերաբերում է գրական, բեմական, մարզական կեղծանուններին՝ համամիտ եմ։ Բայց այլ դեպքերում՝ հարց է։ Ասենք, գրենք Վլադ Հակոբյան (Գևորգ Առաքելի Հակոբյան?) Կարեն Վարդանյան (քննարկում) 20։36, 24 Հունվարի 2013 (UTC)
Նախկին պատգամավոր։ Կարեն Վարդանյան (քննարկում) 20։42, 24 Հունվարի 2013 (UTC)
Անձնագրով՝ Գևորգ Առաքելի Հակոբյան, բայց հաճախ անվանում էին Վլադ։ Կարեն Վարդանյան (քննարկում) 20։43, 24 Հունվարի 2013 (UTC)
Կարծում եմ ճիշտ կլինի հետևյալը՝ գրել կեղծանուն, եթե դա անձի կողմից պաշտոնապես օգտագործվող կեղծանուն է (օրինակ՝ Անի Քրիստի, Սիրուշո), մնացած դեպքերում գրել անձնագրային անունը։ Կարեն Վարդանյան (քննարկում) 20։45, 24 Հունվարի 2013 (UTC)
Եկ լինենք անկեղծ. Վանո Սիրադեղյան և Գևորգ Հակոբյան անձնավորությունները շատ տարբերվող «տրամաչափեր» ունեն։ Այստեղ կարելի է ասել, որ Վանո Սիրադեղյանն անվան այդ ձևով հայտնի է ամբողջ աշխարհում, իսկ Գևորգ Հակոբյանի դեպքում Վլադը նրա կեղծանունն է կամ այսպես կոչված տնային անունը. նման ավանդույթ մինչ այժմ կա Լոռու և Տավուշի բազմաթիվ բնակավայրերում։ Օրինակ, իմ հարազատը անձնագրով Էդվին անունն է կրում, բայց բացարձակապես բոլորը նրան կոչում են Գեորգի կամ Գոգի։ Եթե դա երկրորդ դեպքն է, ապա նպատակահարմար է հոդվածի գլխանունն անվանել Վլադ Հակոբյան, իսկ Գևորգ Առաքելի Հակոբյան ձևը վերահղում կատարենք։ -- Վահե քնն. 20։52, 24 Հունվարի 2013 (UTC)
«1996 թ.-ի նախագահական ընտրություններ» այս հատվածը ընդհանրապես կապ չունի Վանո Սիրադեղյանի հետ, պրոպագանդայի ինչ որ մի կտոր է, չունի հանրագիտարանային նշանակություն այս այս էջի համար, միակողմաի ագիտատիվ ոճով գրված ինֆորմացիա է որը չի համապասխանում հանրագիտարանային ոճին ու կապ չունի Վանո սիրադեղյանի քաղաքական գործունեության հետ:
Առաջարկում եմ այն ամբողջությամբ ջնջել, թողնելով միայն այս հատվածը՝
«Նախագահական ընտրություններին իշխող ՀՀՇ կուսակցությունից առաջադրվել էր երկրի գործող նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը, որն ուներ Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի»
շնորհակալություն 80.215.219.113 16:10, 30 Նոյեմբերի 2017 (UTC)
Էջում բազմաթիվ թերություններ կան, հատկանշական է այս լրագրողական հետաքննությունը, որը օգտակար կլինի էջը տեսքի բերելու համար: http://www.ilur.am/news/view/64853.html
82.240.102.77 02:00, 19 Հունվարի 2018 (UTC)
Հարգելի Գիսանե, ինչո՞վ են հիմնավորված Ձեր կատարած հետևյալ մեծածավալ ջնջումները՝ 1, 2: Եթե առաջիկա օրերին չներկայացվի հիմնավորում, ապա ես ինքս հոդվածում կվերականգնեմ Ձեր կողմից ջնջված բովանդակությունը:--Գարդմանահայ (քննարկում) 12:37, 20 Փետրվարի 2018 (UTC)
Որոշ ուղղումներ կատարեցի բառհոդվածում` հեռացնելով ոչ չեզոք ձևակերպումները։ «Ղարաբաղյան կլան» արտահայտությունն իրոք անիմաստ է, ինչպես նաև արտագաղթը ու ճգնաժամը Լևոն Տեր–Պետրոսյանի իշխանության հետ կապելը և 1996 թ. ընտրությունները որպես Վազգեն Մանուկյանի հաղթանակ ներկայացնելը։ Ցանկալի է, որ Վանո Սիրադեղյանին առաջադրված մեղադրանքների մասում ներկայացվի նաև պաշտպանական կողմի տեսակետը (եթե մեղադրանքները չեն ընդունվել, ապա որոնք են եղել փաստարկները)։--Rob (քննարկում) 13:52, 24 Փետրվարի 2018 (UTC)
Ներկա տեսքով այս բաժնի շատ տեղեկություններ չեն վերաբերվում Վանո Սիրադեղյանի կենսագրությանը։ Մասնավորապես, Վազգեն Սարգսյանի դերը 1996 թ. նախագահական ընտրություններին արդյունքների բողոքարկման ցույցերի ցրման գործում։ Բացի դրանից, «ոչ պաշտոնական տվյալներով հաղթող» արտահայտությունն անհասկանալի է` չկա որևէ լիազորված մարմին, որը իրավունք ունի որոշել, թե ոչ պաշտոնական տվյալներով ով է ընտրություններում հաղթել։ --Rob (քննարկում) 16:20, 26 Փետրվարի 2018 (UTC)
Նաև, մեկ հարց ևս։ Ի՞նչ կարիք կա ամբողջությամբ պատճենել և հանրագիտարանում զետեղել Վանո Սիրադեղյյանին ներկայացված մեղադրանքների մանրամասները։ Կամ պետք է նկարագրությունները էականորեն կրճատել և վերաշարադրել` համապատասխանեցնելով հանրագիտարանային ոճին, կամ էլ ավելի ճիշտ է ներկայացնել ՔՕ հոդվածները և, փակագծերում, դրանց բովանդակությունը, իսկ հղումով տալ ամբողջ գործի մանրամասները պարունակող էջը։ --Rob (քննարկում) 10:06, 27 Փետրվարի 2018 (UTC)
Նաև, ինչքանով ինձ հայտնի է1996 թ. սեպտեմբերի 25 ցույցը ցրելու ժամանակ մարդկային զոհեր չեն արձանագրվել։ Եթե կան կոնկրետ աղբյուրներ, որոնք հակառակն են փաստում, խնդրում եմ ներկայացնել։ --Rob (քննարկում) 16:23, 26 Փետրվարի 2018 (UTC)
Շնորհակալություն արձագանքի համար հարգելի Rob: Այո, հոդվածը այնքան էլ չի փայլում հանրագիտարանային փայլուն ոճով: Կփորձեմ առաջիկայում որոշակի շտկումներ անել՝ հիմնվելով նաև Ձեր կատարած դիտարկումների վրա:--Գարդմանահայ (քննարկում) 10:17, 27 Փետրվարի 2018 (UTC)
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.