բույսերի ցեղ From Wikipedia, the free encyclopedia
Քնձմնձուկ (լատին․՝ Thalictrum)[1], գնձմնձուկ, գունդատ, գորտնուկազգիների (հրանունկազգիներ) ընտանիքի, բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 250 (այլ տվյալներով՝ 120) տեսակ։
Քնձմնձուկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Գորտնուկածաղկավորներ (Ranunculales) |
Ընտանիք | Գորտնուկազգիներ (Ranunculaceae) |
Ենթաընտանիք | Isopyroideae |
Տրիբա | Isopyreae |
Ենթատրիբա | Thalictrinae |
Ցեղ | Քնձմնձուկ (Thalictrum) L., 1753 |
ՀՀ-ում՝ 6 տեսակ՝
Հանդիպում է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է չոր տափաստանային, միջին և վերին լեռն, գոտիներում, անտառոտ, խոնավ վայրերում, այգիներում և այլն։ Հիմնականում մարգագետնային (նաև դաշտային) մոլախոտ է։
Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ 10-125 սմ։ Տերևները հերթադիր են, եռմասնյա կամ փետրաբաժան։ Ծաղկաբույլը հուրանանման է, ծաղիկները՝ մանր, անշուք, կանաչակարմրավուն։ Ծաղկում է մայիս-օգոստոսին։
Պտուղը բազմընկուզիկ է։ Սերմերը մանր են։
Դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ, եթերայուղեր, վիտամին C, ներկանյութ և այլն։
Պատրաստուկներն օգտագործվում են մալարիայի, դեղնախտի, ընկնավորության, թարախային վերքերի և այլ հիվանդությունների բուժման համար։ Ունի միզամուղ հատկություն։ Թունավոր է, մեղրատու, որոշ տեսակներ գեղազարդիչ են։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.