Քյորմենդ
քաղաք Հունգարիայում From Wikipedia, the free encyclopedia
քաղաք Հունգարիայում From Wikipedia, the free encyclopedia
Քյորմենդ (հունգարերեն՝ Körmend, գերմաներեն՝ Kirment, առավել հին անվանաձևը՝ Girmend[3]), քաղաք Հունգարիայի արևմտյան մասում՝ Վաշ կոմսություն-մարզում (մեդյեում); Գտնվում է մարզկենտրոն Սոմբատհեյից 25, Ավստրիայի հետ պետական սահմանից 5 կիլոմետր հեռավորության վրա։ Քաղաքը տրանսպորտային խոշոր հանգույց է, որտեղ խաչվում են երեք ուղղությամբ գնացող երկաթուղիներ (դեպի Սոմբատհեյ, Զալալյովյո և Ավստրիա) ու ավտոմայրուղիներ. E66-ը՝ Սեկեշֆեհերվար-Գրաց և E65-ը՝ Բրատիսլավա-Զագրեբ ուղղությամբ։ Քաղաքի հարավարևմտյան ծայրամասից սկիզբ է առնում Էրշեգ ազգային պարկը։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Քյորմենդ | |||||
| |||||
Երկիր | Հունգարիա | ||||
Համայնք | Körmend District?[1] | ||||
Մակերես | 52,79 կմ² | ||||
Բնակչություն | ▼10 177 մարդ (հունվարի 1, 2024)[2] | ||||
Ժամային գոտի | Կենտրոնական եվրոպական ժամանակ | ||||
Հեռախոսային կոդ | 94 | ||||
Փոստային դասիչ | 9900 | ||||
Պաշտոնական կայք | kormend.hu(հունգարերեն) | ||||
| |||||
2011 թվականի տվյալներով քաղաքն ուներ 11.799 բնակիչ[4]։
Պատմական փաստաթղթերում քաղաքն առաջին անգամ հիշատակվել է 1238 թվականին՝ որպես Curmend terra: Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում՝ 1915 թվականին հունգարական համբավավոր Բատյանի ազնվականական տոհմի ներկայացուցիչ իշխան Լասլո Բատյանի-Ստրատմանը, որ լայն ճանաչում ունեցող, հմուտ բժիշկ էր ու մարդասեր-բարեգործ, իր տոհմական դղյակի մի թևն ամբողջությամբ վերածել է հիվանդանոցի, որտեղ բոլոր կարիքավորները անվճար բուժում են ստացել նաև պատերազմից հետո։ Նրան անվանում էին «աղքատների բժիշկ»։ Կաթոլիկ եկեղեցին նրան ներառել է երանելիների դասի մեջ[5][6]։ Ներկայումս Բատյանիների տոհմական դղյակի սեփականատերը հունգարական պետությունն է։
Քյորմենդում գործող արտադրական ձեռնարկություններից հիշատակման է արժանի հատկապես կահույքի խոշոր ֆաբրիկան, որ պատկանում է ADA Möbelfabrik GmbH ընկերությանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.