From Wikipedia, the free encyclopedia
Ուիլյամ Քինգ Բեգոտ (անգլ.՝ William King Baggot;նոյեմբերի 7, 1879[1][2], Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ - հուլիսի 11, 1948[1][3][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, ռեժիսոր և սցենարիստ։ Նա եղել է համաշխարհային հայտնի կինոաստղ, ով նկարահանվել է անձայն կինոյում։ Բեգոտին անվանել են «ֆիլմերի արքա»։
Քինգ Բեգոտ անգլ.՝ King Baggot | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 7, 1879[1][2] |
Ծննդավայր | Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ |
Մահացել է | հուլիսի 11, 1948[1][3][2] (68 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Calvary Cemetery |
Կրթություն | Christian Brothers College High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, սցենարիստ, կինոռեժիսոր, ֆուտբոլիստ, թատրոնի դերասան և կինոդերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
1909-1947 թվականներին Բեգոտը նկարահանվել է առնվազն 269 ֆիլմում, գրել է 18 սցենար, 1912-1928 թվականներին եղել է 45 ֆիլմի ռեժիսոր։
Ծնվել է Սենտ Լուիսում Միսսուրի նահանգում։ Իրենից բացի ընտանիքում եղել են 6 երեխաներ։
Նրա հայրը ծնվել է Իռլանդիայում, արտագաղթել է Լիմերիկի կոմսությունից, որից հետո 1852 թվականին Սենտ Լուիսում զբաղվել է անշարժ գույքի վաճառքով։
Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո՝ 1984 թվականին, հեռացել է Սենտ Լուիսից և գնացել Չիկագո, որտեղ աշխատել է որպես գրագիր իր հորեղբայր Էդվարդ Բեգոտի մոտ, որը աշխատել է սանտեխնիկայի վաճառքով։ 1899 թվականին նա վերադարձել է Սենտ Լուիս և աշխատել Christian Brothers College-ում՝ հայտնի կաթոլիկ դպրոցում, որտեղ հասցրել է զբաղվել սպորտով, եղել է ֆուտբոլի և բեյսբոլի աստղ և դարձել ֆուտբոլի խմբի ղեկավար։
Միևնույն ժամանակ, նա տոմսեր է վաճառել տեղական բեյսբոլի թիմի խաղերին և որպես ծառայող աշխատել իր հոր անշարժ գույքի գրասենյակում։ Նա մահացել է ինսուլտից 68 տարեկան հասակում՝ Լոս Անջելեսի առողջարանում։ Հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել 1948 թվականի հուլիսի 15-ին։ Նա թաղված է Գոլհոֆի գերեզմանատանը։
1960 թվականին կինոարտադրության մեջ ունեցած ավանդի համար դերասանը արժանացել է աստղի Հոլիվուդի Փառքի ծառուղում։ Նրա աստղը գտնվում է Հոլիվուդյան 6312 բուլվարում[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.