Քիմոտրիպսին (հաճախ նաև Խիմոտրիպսին), հիդրուավսերի դասի, պեպտիդ-հիդրոլազների ենթադասի ֆերմենտ։ Կատալիզում է սպիտակուցների, պեպտիդների, ամիդների, որոշ բարդ եթերների հիդրոլիզը։ Խիմոտրիպսինի ազդեցությունը առավելապես դրսևորվում է այն միացությունների հիդրոլիզի նկատմամբ, որոնցում ներկայացված են արոմատիկ L-ամինաթթուների կարբօքսիլ խմբերը։ Օրգանիզմում տրիպսինի հետ միասին մասնակցում է սպիտակուցների մարսմանը, հատկապես 12-մատնյա աղիքում։ Արտադրվում է ենթաստամոքսային հյութի հետ, լավ է գործում pH-7, 6-8, 2 սահմաններում։
Արագ փաստեր Քիմոտրիպսին, Տեսակ ...
Փակել
Արագ փաստեր Քիմոտրիպսին C, Տեսակ ...
Փակել
Մանրամասն տեղեկատվություն Քիմոտրիպսինոգեն B1, Բնորոշիչներ ...
Փակել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 52)։ |