From Wikipedia, the free encyclopedia
Քիթը (ռուս.՝ Нос), ռուս գրող Նիկոլայ Գոգոլի պատմվածք։ Գրվել է 1832-1833 թվականների ընթացքում։ Հրատարակվել է 1836 թվականին «Սովրեմեննիկ» պարբերականում[2][3]։
Քիթը ռուս.՝ Нос | |
---|---|
Հեղինակ | Նիկոլայ Գոգոլ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Բնօրինակ լեզու | ռուսերեն |
Ստեղծման տարեթիվ | 1832 |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Հրատարակված է | Պետերբուրգյան վիպակներ |
Հրատարակման տարեթիվ | 1836 |
Թարգմանիչ հայերեն | Արշակ Աթայան[1] |
Հրատարակում հայերեն | 1934, Երևան, Պետհրատ[1] |
The Nose (Nikolai Gogol) Վիքիպահեստում |
1835 թվականին «Московский наблюдатель» ամսագիրը հրաժարվում է հրապարակել Գոգոլի պատմվածքը։ Ի տարբերություն ամսագրի ղեկավարության, Ալեքսանդր Պուշկինը հավանում է ստեղծագործությունը և համոզում հեղինակին հրատարակել Սովրեմեննիկ ամսագրում 1836 թվականին։ Պատմվածքը արժանացել է բազմաբնույթ և խիստ քննադատությունների։ Արդյունքում պատմվածքի որոշ հատվածներ ենթարկվել են փոփոխության։ Օրինակ՝ Մայոր Կովալյովի և Քթի հանդիպման վայրը՝ Կազանի Աստվածամոր տաճարը, հետագայում փոխվում է (Гостиный двор)։ Պատմվածքի վերջաբանը փոփոխվել է մի քանի անգամ։
Գոգոլն իր պատմվածքը համարում էր սովորական կատակ և երկար ժամանակ չէր համաձայնվում տպագրել[2]։ Հումորը պատմվածքի բովանդակության հիմնական մասն է կազմում, բայց ոչ՝ միակ հատկանիշը։ «Քիթը» պատմվածքում ծիծաղը միաձուլվում է առօրյա կյանքի տեսարաններին՝ միաժամանակ նկարագրելով այդ ժամանակներին բնորոշ դրվագներ[2]։
Պատմվածքը ներառված է տարբեր գրքերում, ժողովածուներում, այդ թվում՝ «Պետերբուրգյան պատմվածքներ» ժողովածու (1842 թ.)[4], «Ֆանտաստիկ գրականություն 24 հատորով։ Հատոր 1-ին։ 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբի ռուսական ֆանտաստիկ ժանրի արձակ գրականություն» (1986 թ.)[5], «Ռոմանտիզմի դարաշրջանի ռուսական ֆանտաստիկ գրականություն (1820-1840 թթ.)» (1990 թ.)[6], «Անսպասելի հյուրեր» (1994 թ.)[7]։
Պետերբուրգում ապրող սափրիչ Իվան Յակովլևիչն արթնանալով՝ նոր թխվող հացի հոտ է զգում։ Նախաճաշելիս, երբ հացը բաժանում է 2 մասի, այնտեղ քիթ է տեսնում։ Իրական մարդկային քիթ։
Հարբեցող և գազան, այդ ու՞մ քիթն ես կտրել։ Ես արդեն 3 հոգուց լսել եմ, որ դու սափրելու ժամանակ այնպես ես քաշում մարդկանց քթերից, որ հազիվ են դիմանում։ - Իվանի կինը՝ Օսիպովնա |
Իվան Յակովլևիչը ճանաչում է քիթը. դա մայոր Կովալյովինն է, ում շաբաթը 2 անգամ սափրում է։ Փաթաթում է թաշկինակով և որոշում է գետը նետել։ Մի քանի անհաջող փորձերից հետո, հասնում է Նևա գետի մոտ, կանգնում կամրջին, ձևացնում՝ իբրև թե ձկներին է նայում և թաշկինակն աննկատ նետում է գետը։ Հանգստացած շունչ քաշելով՝ արդեն պատրաստվում էր գնալ պանդոկ մի բաժակ օղի խմելու, բայց նրան է մոտենում պարեկը և հարցնում թե ինչ էր անում կամրջի վրա[8]։
Նույն օրը կոլեգիական ասեսոր Կովալյովն արթնանալով նկատում է, որ իր քիթը չկա։ Դիմում է ոստիկանատուն։ Նրա զարմանքն ավելի է մեծանում, երբ հանդիպում է իր սեփական քթին՝ քաղաքի փողոցներով զբոսնելիս՝ ներկայանալով բոլորին որպես բարձրաստիճան պաշտոնյա[9]։
1983 թվականին քսանամյա ռուս նկարիչ Գոլուբենկովը ստեղծում է «Կոլեգիական ասեսորի երազը» կտավը[19]։
Սանկտ Պետերբուրգում կանգնեցված այլ հուշարձաններ ևս կան[20]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.