![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/0b/Carol_Gilligan_P1010970_-_cropped.jpg/640px-Carol_Gilligan_P1010970_-_cropped.jpg&w=640&q=50)
Քերոլ Գիլիգան
ամերիկացի ֆեմինիստ, բարոյագետ և հոգեբան / From Wikipedia, the free encyclopedia
Քերոլ Գիլիգան (անգլ.՝ Carol Gilligan /ˈɡɪlɪɡən/; նոյեմբերի 28, 1936(1936-11-28)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]), ամերիկացի ֆեմինիստ, բարոյագետ և հոգեբան, ով առավել հայտնի է էթիկական համայնքի և էթիկական հարաբերությունների վերաբերյալ իր աշխատանքով։
Քերոլ Գիլիգան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 28, 1936(1936-11-28)[1][2] (87 տարեկան) Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | հոգեբան, փիլիսոփա, կանանց իրավունքների պաշտպան և գրող |
Հաստատություն(ներ) | Հարվարդի համալսարան, Նյու Յորքի համալսարան և Քեմբրիջի համալսարան |
Գործունեության ոլորտ | Ֆեմինիզմ և Գենդերային հետազոտություններ |
Ալմա մատեր | Ռեդկլիֆ քոլեջ, Հարվարդի համալսարան և Սուորթմոր քոլեջ |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[3][4] |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Ջեյմս Գիլիգան |
![]() |
Գիլիգանը Նյու Յորքի համալսարանի հումանիտար գիտությունների և կիրառական հոգեբանության պրոֆեսոր է, Հարվարդի համալսարանի Գենդերային հետազոտությունների ամբիոնի նախագահ (1997-2002)[6] և մինչև 2009 թվականը հրավիրյալ պրոֆեսոր էր Քեմբրիջի համալսարանի Գենդերային հետազոտությունների կենտրոնում և Հիսուս քոլեջում։ Նա հայտնի է իր հեղափոխություն սկսած փոքրիկ գրքով` «Այլ ձայնով» (In a Different Voice, 1982) գրքով[7], որում քննադատել է Լոուրենս Կոլբերգի բարոյական զարգացման փուլերը։
![]() |
Ես գտա, որ եթե ես ասեմ այն, ինչ իրականում մտածում և զգում եմ, մարդիկ ավելի հավանական է, որ ասեն այն, ինչ իրականում մտածում և զգում են։ Զրույցը դառնում է իսկական խոսակցություն։ | ![]() |
1996 թվականին Time ամսագիրը նրան դասել է Ամերիկայի 25 ամենաազդեցիկ մարդկանց շարքին[8]։ Նա համարվում է խնամքի էթիկայի դպրոցի հիմնադիր։