Խոշորագույն կղզին Պարսից ծովում և Հորմուզի նեղուցում From Wikipedia, the free encyclopedia
Քեշմ (պարս.՝ قشم), իրանական կղզի Պարսից ծոցի արևելյան մասում` Հորմուզի նեղուցում։ Մասն է կազմում Իրանի Հորմոզգան օսթանի (նահանգի)` մի քանի հարևան փոքր կղզիների հետ կազմելով Քեշմ շահրեստանը։ Տարածքը կազմում է 1445 կմ², բնակչությունը՝ 148 993 մարդ։ Պարսից ծոցի ամենախոշոր կղզին է[2]։
Քեշմ | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Իրան |
Վարչատարածքային միավոր | Qeshm County? |
Երկարություն | 122 կմ |
Լայնություն | 40 կմ |
Մակերես | 1445 կմ²[1] |
Կղզին ձգվում է Պարսից ծոցի հյուսիսային` պարսկական ափի երկայնքով Բանդար Լենգե և Բանդար Աբբաս քաղաքների միջև[3]։ Պարսկական ափից բաժանված է Խուրանի նեղ նեղուցով[3], որի լայնությունն ամենանեղ մասում ընդամենը 1800 մետր է։ Կղզու երկարությունը կազմում է մոտ 122 կմ, միջին լայնությունը` մոտ 18 կմ[3]։ Բուն Հորմուզի նեղուցը բաժանում է կղզին Պարսից ծոցի հարավային` արաբական ափից. հեռավորությունն Օմանի ափից ամենամոտ կետում կազմում է մոտ 55 կմ։
Կղզու ամենախոշոր բնակավայրը և Քեշմ շահրեստանի վարչական կենտրոնը Քեշմ քաղաքն է, որի բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում է 40 678 մարդ[4]։
1988 թվականի հուլիսի 3-ին կղզու ափերի մոտ է տեղի ունեցել Iran Air ավիաընկերության Airbus A300 օդանավի աղետը. Թեհրան-Բանդար Աբբաս-Դուբայ երթուղով թռիչք կատարող քաղաքացիական ինքնաթիռը խփվել է ամերիկյան ռազմական նավատորմի «Vincennes» հրթիռային հածանավի կողմից, ինչի արդյունքում զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 290 մարդիկ[5]։
2005 թվականի նոյեմբերի 27-ին կղզու տարածքում տեղի է ունեցել ուժեղ (ըստ տարբեր աղբյուրների` 5.8-6.0 մագնիտուդով) երկրաշարժ, որի արդյունքում ավերվել են մի շարք գյուղեր, զոհվել է 13 և վիրավորվել ավելի քան 100 մարդ[6][7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.