From Wikipedia, the free encyclopedia
Քենեթ Լի Լեյ (անգլ.՝ Kenneth Lee Lay, ապրիլի 15, 1942[1][2], Միսսուրի, ԱՄՆ - հուլիսի 5, 2006[3][4], Սնոումես, Փիտկին շրջան, Կոլորադո, ԱՄՆ), ամերիկացի գործարար, առավել հայտնի որպես «Էնրոն» կորպորացիայի հիմնադիր և գործադիր տնօրեն՝ 1985 թվականից մինչև իր հրաժարականը՝ 2002 թվականի հունվարի 23-ը։ 2000 թվականի ընթացքում Լեյին, որպես գործադիր տնօրեն, մի քանի ամսով փոխարինել է Ջեֆ Սկիլինգը։ Եղել Է Ջորջ Բուշ կրտսերի նախագահական քարոզարշավների առավել ակտիվ համախոհներից և հովանավորներից։
Քենեթ Լի Լեյ Kenneth Lee Lay | |
---|---|
Ծնվել է | Ապրիլի 15, 1942 |
Ծննդավայր | Թայրոն, Միսուրի, ԱՄՆ |
Մահացել է | Հուլիսի 5, 2006 (64 տարեկանում) |
Մահվան վայր | Սնոումես, Կոլորադո, ԱՄՆ |
Քաղաքացիություն | |
Ազգություն | Ամերիկացի |
Կրթություն | Հյուստոնի համալսարան, Միսուրիի համալսարան, Դեյվիդ Հ. Հիքմանի ավագ դպրոց, Trulaske College of Business? և University of Houston C.T. Bauer College of Business? |
Մասնագիտություն | գործարար |
Աշխատանք | Գործարար |
Աշխատավայր | Ջորջ Վաշինգտոն համալսարան |
Ամուսին | Լինդա Լեյ |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Kenneth Lay Վիքիպահեստում |
Լեյի անունը կապվում է կորպորատիվ աշխարհի պատմության խոշորագույն սկանդալներից մեկի՝ «Էնրոնի» հաշվապահական զեղծարարության հետ[5]։ 2004 թվականի հուլիսի 7-ին դատարանը Լեյին մեղավոր է ճանաչում արժեթղթերի խարդախության 11 տեսակի և նմանատիպ զեղծարարությունների մեջ, մասնավորապես՝ ընկերության իրավիճակի մասին կեղծ ֆինանսային հաշվետվություններ ներկայացնելու մեջ։ 2006 թվականի հունվարի 31-ին Հյուստոնում տեղի է ունենում Լեյի և Սկիլինգի դատավարությունը։ Նույն թվականի մայիսի 25-ին դատարանը Լեյին մեղավոր է ճանաչում ներկայացված 11 մեղադրանքներից 10-ում։ Քանի որ ներկայացված մեղադրանքներից յուրաքանչյուրը ենթադրում էր 5-10 տարվա ազատազրկում, փորձագետներն համոզված էին, որ Լեյին սպասվում է 20-30 տարվա ազտազարկում[6]։ Վերջնական դատավարությունից երեք ու կես ամիս առաջ՝ 2006 թ.-ի հուլիսի 5-ին Լեյը կնքում է մահկանացուն[7]։ Ըստ նախնական դիահերձման հաշվետվությունների՝ Լեյը հանակարծամահ է եղել սրտի կաթվածից[8]։ Լեյի մահից հետո դատարանը նրան հետմահու ազատում է մեղադրանքներից։ Կան բազմաթիվ տեսություններ, որ Լեյը կեղծել է իր մահը, որպեսզի ազատվի իրեն ներկայացված մեղադրանքներից[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.