Էնդի Ուորհոլի ստեղծագործություն From Wikipedia, the free encyclopedia
«Քեմպբել ապուրով տարաները» (անգլ.՝ Campbell’s Soup Cans[6]), ամերիկացի նկարիչ Էնդի Ուորհոլի նկարը, որը վրձնել է 1962 թվականին։ Նկարը կազմված է 32 կտավներից, որոնք ունեն 51 սմ բարձրություն և 41 սմ լայնություն։ Դրանցից յուրաքանչյուրի վրա պատկերված է Campbell Soup ընկերության ապուրով տարա։ Բոլոր պահածոյացված տարաները պարունակում են տարբեր ապուրներ, որոնք տարբեր ժամանակներում առաջարկել է ընկերությունը[6]։ Առանձին նկարներ փորագրվել են կիսամեխանիկական զարդակաղապարի միջոցով՝ կիրառելով ոչ գեղանկարչական ոճ։ Քեմպբել ապուրով տարաները, հենվելով մասսայական մշակույթի վրա, օգնել է վեր հանելու փոփ արտը՝ որպես ԱՄՆ-ում գլխավոր գեղարվեստական շարժում։
Քեմպբել ապուրով բանկաներ | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Էնդի Ուորհոլ[1][2] |
տարի | 1962[1][2] |
բարձրություն | 2,5 մետր[2] |
լայնություն | 4,1 մետր[2] |
ստեղծման երկիր | ԱՄՆ |
ուղղություն | փոփ արտ[3][4] |
ժանր | նատյուրմորտ[4] |
նյութ | կտավ[2] և acrylic paint? |
գտնվում է | Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարան[5] |
հավաքածու | Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարան[2] |
սեփականատեր | Irving Blum? |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
Campbell's Soup Cans Վիքիպահեստում |
Առևտրային պատկերազարդող Ուորհոլը, որը դարձել է հաջողակ հեղինակ, հրապարակախոս, նկարիչ և ռեժիսոր, որպես նկարիչ առաջին անգամ աշխատանքը ցուցադրել է լոսանջելեսյան Ferus պատկերասրահում 1962 թվականի հուլիսի 9-ին՝ իր առաջին անհատական ցուցահանդեսի ժամանակ[7][8] : Այդ ցուցահանդեսին տեղի է ունեցել ԱՄՆ արևմտյան ափի փոփ արտի առաջնելույթը[9]։ ԱՄՆ-ում հետպատերազմյան շրջանում վերացական էքսպրեսիոնիզմը գերիշխող է եղել, ոչ միայն գեղարվեստն է արժևորվել, այլ նաև թեքում է եղել դեպի միստիցիզմ։ Այս հակասությունը մեծ վիճաբանությունների տեղիք է տվել այսպիսի աշխատանքների առավելությունների շուրջ։ Ուորհոլի՝ որպես նկարչի դիտարկումները կասկածի տակ են առնվել, բայց դրանք մինչ օրս արդիական են։ Հասարակական մեծ իրարանցումը 1950-ական թվականներին օգնեց Ուորհոլին փորձառու առևտրական պատկերազարդողից դառնալ նշանավոր նկարիչ, և դա օգնել է նրան առանձնանալու ի հայտ եկող մյուս նկարիչներից։ Չնայած նրա նկարների նկատմամբ առևտրային պահանջը միանգամից առաջ չի եկել, բայց Ուորհոլի անունը նույնացվել է «Քեմպբել» ապուրի հետ։
Ի վերջո Ուորհոլը իր կարիերայի երեք տարբեր փուլերում ստեղծել է շատ աշխատանքներ, որոնք պատկերել են «Քեմպբել» պահածոյի տուփերը, ինչպես նաև այլ աշխատանքներ՝ օգտագործելով առևտրի աշխարհի և մասսայական լրատվամիջոցների ամենատարբեր կերպարներ։ Թեմատիկ նկարների հայտնիությունը Ուորհոլի հեղինակությունը հասցրել է այն բանին, որ նա դարձել է ամենահայտնի ամերիկացի փոփ արտ նկարիչը[10]։ Նրա աշխատանքների արժեքը ամենաբարձրն է եղել ամերիկացի կենդանի նկարիչների աշխատանքների արժեքից[11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.