From Wikipedia, the free encyclopedia
Քեթրին Քոուլման (անգլ.՝ Catherine Coleman, դեկտեմբերի 14, 1960, Չարլստոն, Հարավային Կարոլինա, ԱՄՆ), ՆԱՍԱ-ի ամերիկացի աստղագնաց, նախկինում քիմիկոս և ԱՄՆ օդուժի նախկին սպա[1]: Երկու «Շաթլ» առաքելությունների վետերան է, աշխատել է Միջազգային տիեզերական կայանի բորտին որպես 26-րդ արշավախմբի անդամ։
Քեթրին Քոուլման | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 14, 1960 (63 տարեկան) |
Ծննդավայր | Չարլստոն, Հարավային Կարոլինա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, Մասաչուսեթսի համալսարան Ամհերստում և Wilbert Tucker Woodson High School? |
Մասնագիտություն | քիմիկոս, Ռազմաօդային ուժերի սպա, տիեզերագնաց, ճարտարագետ և գիտնական |
Ամուսին | Josh Simpson? |
Կայք | cadycoleman.com |
Catherine Coleman Վիքիպահեստում |
Քոուլմանն ավարտել է Վիլբերտ Վուդսոնի անվան միջնակարգ դպրոցը Ֆեյրֆաքսում, Վիրջինիա նահանգում, 1978 թվականին[1]: 1979-1980 թվականներին նա փոխանակման ուսանող էր Նորվեգիայի Ռոյկեն համայնքի միջնակարգ դպրոցում: 1983 թվականին ստացել է քիմիայի գիտությունների բակալավրի աստիճան Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից[2]:
Կանոնավոր կրթությունն ավարտելուց հետո Քոուլմանը մտել է ԱՄՆ օդուժ՝ երկրորդ լեյտենանտի կոչումով՝ շարունակելով իր դիպլոմային աշխատանքը փիլիսոփայության դոկտորի աստիճանի համար Մասաչուսեթսի Ամհերստի համալսարանում։ 1988 թվականին նա ծառայության է անցել Ռայթ-Պատերսոնի ավիաբազայում որպես հետազոտող քիմիկոս։ 1991 թվականին ստացել է պոլիմերների գիտության և տեխնիկայի դոկտորի աստիճան[1]։ Թոշակի է անցել 2009 թվականի նոյեմբերին[1]։
Քոուլմանը 1992 թվականին ընտրվել է ՆԱՍԱ-ի կողմից՝ դառնալու տիեզերական առաքելության մասնագետ և մասնակցել է երկու «Շաթլ» առաքելությունների։ 1995 թվականին նա եղել է STS-73 անձնակազմի անդամ՝ իրականացնելով տարբեր կենսատեխնոլոգիական փորձեր։ Թռիչքի ընթացքում նա Հյուսթոնի Թռիչքների կառավարման կենտրոնին հայտնել է, որ նկատել է չնույնականացված թռչող օբյեկտ։
Նա նաև պատրաստվել է STS-83 առաքելությանը որպես պահեստային անձնակազմի անդամ, սակայն բուն արշավախմբին չի մասնակցել։ Այնուամենայնիվ, նա մասնակցել է STS-93 առաքելությանը որպես առաքելության մասնագետ։ Կատերինա Քոուլմանը մասնակցել է ՄՏԿ-ի 26-րդ արշավախմբին[3]։
2004 թվականի հոկտեմբերին մասնակցել է ՆԱՍԱ-ի Ծայրահեղ միջավայրային պայմաններում գործողությունների առաքելությանը (NEEMO 7)[4]։
Քոուլմանն ամուսնացած է նկարիչ Ջոշ Սիմփսոնի հետ։ Որպես հոբբի զբաղվում է երաժշտությամբ, նվագում է ֆլեյտա, մասնակցում է «Bandella» երաժշտական խմբին, որի կազմում բացի նրանից մտնում են նաև Սթիվեն Ռոբինսոնը, կանադացի աստղագնաց Քրիս Հադֆիլդը և Միկի Պետտիտը (աստղագնաց Դոն Պետտիտի կինը)։
Քեթրին Քոուլմանը Jethro Tull խմբի ստեղծագործության երկրպագու է։ 2011 թվականի ապրիլի 12-ին Պերմի ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում[5] և 2011 թվականի ապրիլի 13-ին Մոսկվայում կայացած Jethro Tull-ի համերգի ժամանակ, Յուրի Գագարինի տիեզերական թռիչքի 50-ամյակի կապակցությամբ կայացել է Միջազգային տիեզերական կայանից տեսահեռարձակում, որտեղ կայանում անկշռության վիճակում գտնվող Քոուլմանը ողջունել է հանդիսատեսին և ռուսերենով շնորհավորել հանրությանն ու Jethro Tull-ի երաժիշտներին Տիեզերագնացության օրվա կապակցությամբ։ Այնուհետև Քեթրինը կատարել է ֆլեյտայի պարտիան «Bourée» ստեղծագործության մեջ՝ բեմի վրա խմբի երաժիշտների նվագակցությամբ։ Արդյոք ՄՏԿ-ից որևէ հեռարձակում եղել է ուղիղ եթերով, չի հաղորդվում։
Քոուլմանն ունի սիրողական ռադիոկապի արտոնագիր, ազդանշանը՝ KC5ZTH[6][7]։ Այլ հետաքրքրություններ են՝ թռիչքներ, ստորջրյա լող, սպորտ[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.