ամերիկացի դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia
Քեթրին Նյուտոն (անգլ.՝ Kathryn Newton, փետրվարի 8, 1997, Օռլանդո, Ֆլորիդա և Միսիսոգա, Պիլ, Օնտարիո, Կանադա)[1], ամերիկացի դերասանուհի։ Նա առավել հայտնի է դարձել Նեթֆլիքսի «Հասարակություն» հեռուստասերիալում Էլլի Փրեսմանի, «Մեծ փոքր ստեր» հեռուստասերիալում Աբիգաիլ Քառլսոնի և CBS-ի «Չամուսնացած Գարի» սիթքոմում Լուիս Բռուքսի դերերով։ Նյուտոնը նաև նկարահանվել է 2012 թվականի «Պարանորմալ երևույթներ 4» ֆիլմում՝ Ալեքս Նիլսոնի դերում, որը նրան բերել է 2013 թվականի «Երիտասարդ դերասան» մրցանակ` խաղարկային ֆիլմում լավագույն առաջատար երիտասարդ դերասանուհուի, և 2019 թվականին «Պոկեմոն։ Դետեկտիվ Պիկաչու» ֆիլմում խաղացել է Լյուսի Սթիվենսի դերը Ռայան Ռեյնոլդսի և Ջասթիս Սմիթի կողքին։ Նա նաև հայտնի է The CW հեռուստաալիքի «Գերբնական» հեռուստասերիալում ավագ Քլեր Նովակի[2] և AMC-ի «Կանգնիր և վառվիր» հեռուստասերիալում ավագ Ջոաննի Քլարկի դերերով[3]։
Քեթրին Նյուտոն | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 8, 1997 (27 տարեկան) |
Ծննդավայր | Օռլանդո, Ֆլորիդա կամ Միսիսոգա, Պիլ, Օնտարիո, Կանադա |
Կրթություն | Notre Dame High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Կանադա |
Ազգություն | British Americans?, գերմանական ծագումով ամերիկացի, դանիական ծագմամբ ամերիկացիներ և իռլանդական ծագումով ամերիկացի |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, դերասանուհի և գոլֆ խաղացող |
Պարգևներ և մրցանակներ | |
Նյուտոնը ծնվել է Ֆլորիդայի Օռլանդո նահանգում՝ Ռոբինի և Դեյվիդ Նյուտոնների միակ զավակն է[4]։ Նա իր կարիերան սկսել է չորս տարեկանից՝ իր առաջին հեռուստատեսային դեբյուտը կատարելով «Իմ բոլոր երեխաները» սերիալում՝ 2001-2004 թվականներին խաղալով Կոլբի Մարիան Չանդլերի դերը[5]։ Միևնույն ժամանակ նա նկարահանվել է նաև երկու կարճամետրաժ ֆիլմերում՝ «Էբբին արևելքում» (2002) և «Բան-բան» (2003)[5]։ 2008 թվականին Նյուտոնը նկարահանվել է CBS-ի «Չամուսնացած Գարին» հեռուստասերիալում։ Երբ նա տասներկու տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Լոս Անջելես[6], որտեղ նա հաճախել է Նոտր Դամի ավագ դպրոցը[7]։
2010 թվականին ստացել է երկու «Երիտասարդ դերասան» մրցանակ «Լավագույն կատարում հեռուստատեսային կատակերգության սերիալում» և «Լավագույն կատարում հեռուստասերիալում (կատակերգություն կամ դրամա)»՝ «Չամուսնացած Գարին» հեռուստասերիալում խաղալու համար[8]։ Նյուտոնը խաղացել է Չեյզ Ռուբին-Ռոսիի դերը 2011 թվականին նկարահանված «Վատ ուսուցչուհին» ֆիլմում՝ Քեմերոն Դիասի կողքին[9]։ Նա ունեցել է գլխավոր դեր՝ Ալեքսը, 2012 թվականին նկարահանված «Պարանորմալ երևույթներ 4» ֆիլմում[10], և իր կատարողականի համար արժանացել է մրցանակի՝ 34-րդ Երիտասարդ դերասան մրցանակաբաշխությունում[2]։ 10-րդ սեզոնից սկսած, նա ունեցել է կրկնվող դեր «Գերբնական» հեռուստասերիալում՝ Կլեր Նովակի դերով։ Նյուտոնը նկարահանվել է HBO-ի «Մեծ փոքր ստեր» հեռուստասերիալում, որը հմնված է Լիանա Մորիարթիի համանուն վեպի վրա[11]։ Նա նաև կարևոր դերեր է ունեցել «Միսուրիում Էբբինգից դուրս երեք գովազդային վահանակներ» և «Բենը վերադարձել է» ֆիլմերում։ Երկու միմիանց հետ կապ չունեցող ֆիլմերում նա խաղացել է դերասան Լուկաս Հեջեսի կերպարի քրոջ դերը։
2019 թվականին նկարահանվել է «Պոկեմոն։ Դետեկտիվ Պիկաչու» լիամետրաժ խաղային ֆիլմ, որը ստեղծվել է համանուն տեսախաղի հիման վրա[12]։ Նա նաև Էլլի Փրեսմանի գլխավոր դերն է խաղացել Նեթֆլիքսի «Հասարակություն» առեղծվածային դրամատիկ սերիալում, որը պրեմիերան կայացել է 2019 թվականի մայիսի 10-ին։
Նյուտոնը գոլֆ է խաղում դեռ մանկուց։ Նա սկսել է խաղալ մրցաշարերում 8 տարեկանից[13]։
2015 թվականին Նյուտոնը ավարտել է Նոտր Դամի ավագ դպրոցը[14][15]։ Նա Նոտր Դամի ավագ դպրոցի գոլֆի աղջիկների թիմի անդամ էր[16][17]։
Նա հետաձգել է քոլեջը՝ դերասանական կարիերան շարունակելու համար[13]։ Նա եղել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի գոլֆի կանանց թիմի լավագույն անդամներից մեկը[13][18]։
Տարի | Ֆիլմի անունը | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2002 | Էբբին արևելքում | Մահալա Բուրգես | Կարճամետրաժ ֆիլմ |
2003 | Բան-բան | Քլոե | Կարճամետրաժ ֆիլմ |
2011 | Վատ ուսուցչուհին | Չեյզ Ռուբին Ռոսսի | |
2012 | Պարանորմալ երևույթներ 4 | Ալեքս Նիլսոն | |
2015 | Մարտարվեստի երեխա | Ռինա | |
2016 | Մոնո | Քեթի | |
2017 | Լեյդի Բըրդ | Դարլեն Բել | |
2017 | Միսուրիում Էբբինգից դուրս երեք գովազդային վահանակներ | Անժելա Հայես | |
2018 | Սահմանափակումներ | Ջուլի Դեքեր | |
2018 | Բենը վերադարձել է | Այվի Բըրնս | |
2019 | Պոկեմոն։ Դետեկտիվ Պիկաչու | Լյուսի Ստիվենս | |
TBA | Քրիստոֆեր Լենդոնի անանուն նախագիծ | Հետարտադրություն | |
TBA | Փոքրիկ կատարյալ բաների քարտեզը | Մարգարետ | Հետարտադրություն |
Տարի | Անվանում | Դեր | Նշումներ | Ref. |
---|---|---|---|---|
2001–2005 | Իմ բոլոր երեխաները | Քոլբի Չանդլեր | 2 էպիզոդ | |
2008–2010 | Չամուսնացած Գարին | Լուիս Բրուկս | 37 էպիզոդ[9] | |
2013 | Խելագար տղամարդիկ | Մենդի | "Ողորմության որակը" էպիզոդում | |
2013–2014 | Շուն կետ քոմ | Էմիլի | 3 էպիզոդ | |
2014–present | Գերբնական | Քլեր Նովակ | 6 էպիզոդ | |
2016 | Տնային տնտեսուհու վրեժը[22] | Laura Blackwell | Television film | |
2016–2017 | Կանգնիր և վառվիր | Ջոաննի Քլարկ | 10 էպիզոդ | |
2017–present | Մեծ փոքր ստեր | Աբիգայիլ Կառլսոն | 1-ին էպիզոդում կրկնվող դեր, 2-րդ էպիզոդում՝ հիմնական | |
2017 | Փոքրիկ տիկիններ | Էմի Մարչ | Մինիսերիալ, 3 Էպիզոդ | |
2019–present | Հասարակություն | Էլլի Փրեսման | Գլխավոր դեր |
Տարի | Անվանում | Դերասան(ներ) | Դեր | Ref. | Նշումներ |
---|---|---|---|---|---|
2019 | «Goodbyes» | Post Malone Յանգ Թագ |
Կին | [28] | |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.