![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/fd/Acetic-acid-2D-flat.png/640px-Acetic-acid-2D-flat.png&w=640&q=50)
Քացախաթթու (բժշկական կիրառում)
From Wikipedia, the free encyclopedia
Քացախաթթու, ցածր կոնցենտրացիաների դեպքում հայտնի որպես քացախ, օգտագործվում է բժշկության տարբեր բնագավառներում՝ մի շարք հիվանդագին վիճակներ շտկելու նպատակով։ Որպես ականջի կաթիլ՝ օգտագործվում է լսողական անցուղու վարակային հիվանդությունները բուժելու համար[1]։ Այն կարող է օգտագործվել նաև ականջի տամպոնների հետ միասին[2]։ Որպես հեղուկ այն օգտագործվում է միզապարկի լվացման նպատակով այն մարդկանց շրջանում, ում մոտ տեղադրված է միզային կաթետր։ Սա արվում է վարակների միացումը կանխարգելելու, ինչպես նաև խցանումից խուսափելու նպատակով[3]։ Որպես գել այն կիրառվում է հեշտոցի pH-ը կարգավորելու նպատակով[4]։ Քացախաթթուն կարելի է կիրառել նաև սկրինինգային հետազոտությունների ժամանակ արգանդի վզիկի քաղցկեղի հայտնաբերման համար[5]։
Քացախաթթու | |
---|---|
![]() | |
![]() | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Դասական անվանակարգում | էթանաթթու |
Ավանդական անվանում | քացախաթթու |
Ֆիզիկական հատկություններ | |
Ագրեգատային վիճակ | անգույն հեղուկ |
Ջերմային հատկություններ | |
Կրիտիկական ճնշում | 5,79 մթն. |
Մոլյար ջերմատարողություն | 123,4 Ջ/(մոլ•Կ) |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Կողմնակի ազդեցությունները կարող են ներառել կիրառության տեղում այրոցի զգացողությունը[6]։ Ալերգիկ ռեակցիաները հազվադեպ են դիտվում[6]։ Քացախաթթվի օգտագործումը խորհուրդ չի տրվում այն մարդկանց շրջանում, ովքեր թմբկաթաղանթի վրա անցք ունեն[7]։ Այն ազդում է արտաքին ականջի սնկային և բակտերիալ վարակների դեմ[7]։
Քացախաթթուն սկսել են օգտագործել բժշկության բնագավառում դեռևս Հին Եգիպտոսում[8][9]։ Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր դեղերի ցանկում է, առողջապահական համակարգում անհրաժեշտ ամենաարդյունավետ և անվտանգ դեղամիջոցներից է[10]։ Քացախաթթուն հասանելի է որպես ջեներիկ դեղամիջոց[11]։ Միացյալ Նահանգներում բուժման կուրսն ականջի պատրաստման հետ միասին արժե 25 դոլարից պակաս[11]։ Քացախաթթուն ավելի հաճախ զարգացող երկրներում է օգտագործվում արտաքին ականջի վարակները բուժելու նպատակով, քան զարգացած երկրնում[12]։