From Wikipedia, the free encyclopedia
Քարխե, գետ Իրանում։ Երկարությունը 870 կմ է, ավազանի մակերսը՝ 50 հազար կմ²[2][3]։
Քարխե | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 870 |
Ավազանի մակերես | 50 000 կմ² |
Ջրի ծախս | 220 |
Ջրահոսք | |
Ակունք | Սեյմերրե/Քեշգանրուդ |
Ակունքի տեղակայում | 33.095856/47.526058 |
Բարձրություն | 520 մ |
Գետաբերանի տեղակայում | 31.782302/47.869402 |
Բարձրություն | ≈ 5 մ |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Սեյմերե, Shavur River? և Kashkan River? |
Երկիր | Իրան |
Երկրամաս | Խուզեսթան[1] |
Ջրահավաք | Պարսից ծոցի ավազան |
Սկիզբ է առնում Սեյմարե և Քեշգանրուդ գետերի միախառնումից։ Վերին և միջին հոսանքներում հիմնականում հոսում է խոր կիրճերով, երբեմն՝ ձորերով, ստորին հոսանքում՝ Խուզիստանյան ցածրավայրով, որտեղ բաժանվում է երկու բազուկի և թափվում է Խաուր էլ Մուրայս ճահիճը։
Շատ էլ Մալիխ և Նահր էլ Կախլա գետերի վրայով հոսում է դեպի Տիգրիս[4]։
Վարարում է գարնանը լեռների ձնհալի ժամանակ, հորդանում է ամառային անձրևներին, ձմեռ-աշուն սեզոնին դառնում է սակավաջուր։
Ստորին հոսանքում ջրի միջին ծախսը մոտ 220 մ³/վրկ է։ Քարխեի ավազանը ոռոգում է ավելի քան 100 հազար հեկտար հողատարածություններ[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.