From Wikipedia, the free encyclopedia
Քարե պերկեսներ (լատին․՝ Serranidae), պերկեսազգիների (Perciformes) կարգին պատկանող ճառագայթալողակ ձկների ընտանիք[1]։ Գոյություն ունի մոտավոր 475 տեսակ, որոնք միավորվում են 64 ցեղերի։ Չափազանց զանազան խումբ։ Ներկայացուցիչներից մեծամասնությունը բնակվում են արևադարձային և բարեխառն գոտիների ծովում, ոչ բոլորն են տարածված քաղցրահամ ջրերում։ Թեպետ շատ քարե պերկեսների երկարությունը չի գերազանցում 10 սմ, նրանց մեջ կան շատ խոշոր տեսակներ, մասնավորապես Հնդկական օվկիանոսում բնակվող հսկայական պերկեսի երկարությունը հասնում է 3 մ, իսկ քաշը 400 կգ։ Հաջորդական կամ միաժամանակյա հերմաֆրոդիտներ են։ Որոշ տեսակներ ձկնորսության առարկա են հանդիսանում։
Քարե պերկեսներ | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||
|
||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||
Serranidae
| ||||||||||||||||
|
Ընդհանուր առմամբ քարե պերկեսները հսկայական մարմին ունեն, խոշոր բերան, խռիկային կափարիչները պատված են փշերով։ Մեկ մեջքի լողաթևը լավ զարգացած փշոտ հատվածով, երբեմն այն իրենից առանձին լողաթև է ներկայացնում։ Սրբանային լողաթևի վրա, որը կարճ է մեջքի լողաթևի փափուկ հատվածից, 3 փուշ կա[2]։ Որովայնի լողաթևերում, որոնք տեղակայված են կրծքին, 1 փուշ և 5 փափուկ ճառագայթ կա։ Մանր սուր ատամները դասավորված են մի քանի շարքով, որոշ տեսակներ ծնոտի վերևի և ներքևի առջի հատվածում ժանիքներ կան։ Երանգավորումը վառ է, որը յուրահատուկ է խութի ձկների համար։ Բոլոր քարե պերկեսները գիշատիչներ են, հիմնականում որսում են դարանատեղից։ Նրանց մեջ տարածված է կաննիբալիզմը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.