Քաջվարդ
From Wikipedia, the free encyclopedia
Քաջվարդ (ֆրոմ քաջ + վարդ; լատին․՝ Paeonia), քաջվարդազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ թփերի ցեղ։ Հայտնի է մոտ 40, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ քաջվարդ նեղատերև (P. tenuifolia)։
Քաջվարդ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Քարբեկածաղկավորներ (Saxifragales) |
Ընտանիք | Քաջվարդազգիներ (Paeoniaceae) |
Ցեղ | Քաջվարդ (Paeonia) L., 1753 |
Հանդիպում է միայն Սյունիքի մարզում։ Աճում է ցածրաճ արաքսյա և կաղնու լուսավոր անտառեզրերին և թփուտների մացառուտներում։
Այլ անվանումներ. արջվարդ, ճշնարոտ, արեգնազ, խաչափայտ, փենունա, քահանայատակ, ուղտի կակաչ։