Քաջարան
քաղաք Հայաստանում From Wikipedia, the free encyclopedia
քաղաք Հայաստանում From Wikipedia, the free encyclopedia
Քաջարան, քաղաք Հայաստանի Սյունիքի մարզի Քաջարան համայնքում[1]։
Քաղաք | |||
---|---|---|---|
Քաջարան | |||
| |||
Քաջարանի համայնապատկեր | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Քաջարան (համայնք) | Քաջարան համայնք[1] | ||
Համայնքապետ | Մանվել Փարամազյան | ||
Հիմնադրված է | 1947 թ. | ||
Տվյալ կարգավիճակում | 1958 թվականից | ||
Մակերես | 2,8 կմ² | ||
ԲԾՄ | 1950±1 մետր | ||
Կլիմայի տեսակ | ցամաքային | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 8200[2] մարդ (2021) | ||
Ազգային կազմ | Հայեր,եզդիներ | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | քաջարանցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (285) | ||
Փոստային դասիչ | 3309 | ||
Պաշտոնական կայք | kajaran.am | ||
| |||
Քաղաքի պաշտոնական անունը Քաջարան է[1]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում հայտնի է եղել Գեջանան անունով[3]։ Մինչև 1951 թվականի հուլիսի 4-ը կոչվել է Քաջարանց[4]։
Գտնվում է Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան լանջին՝ Ողջի գետի վերնագավառում[5], մարզկենտրոնից 26 կմ հարավ-արևմուտք, ծովի մակերևույթից 1850 մ բարձրության վրա։ Քաղաքում Ողջի գետին է միախառնվում Ծակքար վտակը։
Հնություններից են «Գանձասար» բաց հանքում պահպանված հեթանոսական սրբատեղին և 17-րդ դարի կանգուն եկեղեցին։
Տարածքում հայտնաբերվել են բրոնզի դարերի հանքախորշեր, ձուլարանների հետքեր, հանքանյութի թափոններ։
Շրջակայքում են գտնվում Ողջի և Սուրբ Դավիթ գյուղատեղիները։
Քաջարանի բնակչության մի մասը 1946 թվականին գաղթել է Իրանից, Սիրիայից և Կիպրոսից։
Ստորև ներկայացված է Քաջարան քաղաքի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[6]
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1980 | 1989 | 2001 | 2011 | 2015 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 50 | 394 | 431 | 548 | 11527 | 8967 | 7519 | 8439 | 7163 | 7000 |
Տնտեսության հիմնական և առաջատար ճյուղը հանքարդյունաբերությունն է։ Զարգացած են նաև սննդամթերքի և պատրաստի մետաղե պատրաստուկների արտադրությունները։ Քաջարանում է Հայաստանի խոշորագույն հանքարդյունահանող ընկերությունը՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.