Քաշունի
գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում From Wikipedia, the free encyclopedia
գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Քաշունի, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Տաթև համայնքում[1]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Քաշունի | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Տաթև (համայնք) | Տաթև համայնք[1] | ||
Այլ անվանումներ | Մալդաշ | ||
Մակերես | 7.15 կմ² | ||
ԲԾՄ | 1850 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 11[2] մարդ (2011) | ||
Խտություն | 3.8 մարդ/կմ² | ||
Ազգային կազմ | Հայեր, | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | Քաշունեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Գյուղի պաշտոնական անունը Քաշունի է[1]։ Ռուսական կայսրության և Խորհրդային Միության ժամանակաշրջաններում հայտնի է եղել Մալդաշ անունով։ Քաշունի է վերանվանվել 1992 թվականի հունիսի 12-ին։
Գտնվում է Որոտան գետի աջ կողմում՝ ծովի մակարդակից 1850 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից կազմում է մոտ 42 կմ։
Գյուղից արևմուտք կան գերեզմաններ և եկեղեցու ավերակների մնացորդներ։
Բնակիչների նախնիների մեծ մասը 1920-ական թվականներին այստեղ են վերաբնակվել Տանձատափ գյուղից։ Մինչ այդ գյուղը հանդիսացել է Տանձատափի ամառանոցը[3]։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Քաշունիի մշտական և առկա բնակչությունը կազմել է 11 մարդ[2]։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[4]։ Ստորև ներկայացված է Քաշունի գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[3].
Տարի | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 12 | 104 | 206 | 166 | 78 | 38 | 27 | 27 | 31 | 11[2] |
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ և այգեգործությամբ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.