From Wikipedia, the free encyclopedia
Քաղաքացիական պատերազմ Գվատեմալայում (1960—1996, իսպ.՝ Guerra civil de Guatemala), 20-րդ դարի երկրորդ կեսին Գվատեմալայի Հանրապետությունում զինված հակամարտությունների շարք։ Չունի հստակ ժամանակային սահմաններ, բաժանվում է մի քանի ժամանակաշրջանների, ընդհանուր տևողությունը մոտ 36 տարի։
Թվական | 13 նոյեմբերի, 1960 — 31 դեկտեմբերի, 1996 |
---|---|
Մասն է | Սառը պատերազմ |
Վայր | Գվատեմալա |
Արդյունք | Խաղաղ հաշտություն |
Հակառակորդներ | |
Գվատեմալայի ազգային ոստիկանություն Գվատեմալայի զինված ուժեր | Գվատեմալայի աշխատանքային պարտիա Գվատեմալայի ազգային հեղափոխական միություն |
Հրամանատարներ | |
| |
Կողմերի ուժեր | |
| |
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
1954 թվականին ԱՄՆ-ի աջակցությամբ իրականացված պետական հեղաշրջումը հանգեցրեց երկրում իրավիճակի ապակայունացմանը, որի արդյունքում պաշտոնանկ արվեց Գվատեմալայի նախագահ Յակոբո Արբենցը։
1960 թվականի նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել պետական հեղաշրջման փորձ։ Ապստամբությունը սկսվել է բանակի կենտրոնական զորանոցից։ Ապստամբներին հաջողվել է գրավել Սակապայի ափամերձ դեպարտամենտում և արևելյան ռազմական շրջանի մեծ մասում գտնվող ռազմաբազան, սակայն երկու օր անց կառավարական տանկային ստորաբաժանումների և ռազմաօդային ուժերի օգնությամբ ապստամբությունը ջախջախվել է։ Այնուամենայնիվ, ակտիվիստ սպաների մի զգալի մասին հաջողվում է լքել երկիրը, իսկ հետո սկսել կուսակցական շարժում (Ալեխանդրո դե Լեոն, Մարկո Անտոնիո Յոն Սոսա, Լուիս Տուրսիոս Լիմա, Լուիս Տրեխո Էսկվիվել, Վիսենտե Լոարկա և այլն)՝ միավորվելով այլ ընդդիմադիր խմբերի հետ (ներառյալ կոմունիստական կուսակցությունը) և դառնալով ձևավորվող կուսակցական-ապստամբական ուժերի ղեկավար[1]։
1962 թվականի փետրվարի սկզբին երկրի արևելյան մասում առաջացել է պարտիզանական շարժման առաջին օջախը, մարտի սկզբին՝ երկրորդը (երկրի կենտրոնական մասում)[2]։
Ապստամբական բանակի ղեկավարությունը հարաբերություններ է հաստատել Կուբայի կառավարության[3] և Ազգային ազատագրման Սանդինիստական ճակատի հետ[4]։ 1970-ականներին ռեժիմի դեմ պայքարին միացել են մայաների հնդկացիների մեծ թվով ակտիվիստներ և շուտով մայաների գյուղերը դառնում են պատժիչ ռազմական գործողությունների օբյեկտ։
հակամարտությունը ձեռք է բերել ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև էթնիկական բնույթ, քանի որ եվրոպական ծագում ունեցող հողատերերը և նրանց մոտ գտնվող խառնածինները օգտվել են համընդհանուր անկարգությունից և սկսել են իրականացնել բնիկների հողերի բռնի յուրացում և հնդկացիների ցեղասպանություն։
1980 թվականի սկզբին երկրում գործել է ապստամբ ուժերի չորս ճակատ[5]։
1982 թվականի փետրվարի 7-ին չորս ապստամբ կազմակերպությունների միավորման արդյունքում ստեղծվել է Գվատեմալայի ազգային հեղափոխական միասնություն դաշինքը։
1982 թվականի հուլիսի 1-ին գեներալ Էֆրային Ռիոս Մոնտը պաշարման դրություն է մտցրել երկրում, ազգային հեռուստատեսությամբ իր ելույթում նա հայտարարել է, որ «այսուհետ զենքը ձեռքին յուրաքանչյուր գերեվարված գնդակահարվելու է»[6]։
Ապստամբների դեմ պայքարելու համար Գվատեմալայի բանակի հրամանատարությունը երկրի լեռնային շրջաններում վարել է «այրված հողի» քաղաքականություն։ Մոտ մեկ միլիոն մարդ միավորվել է Քաղաքացիական ինքնապաշտպանության պարեկներում՝ գյուղական հակաապստամբական կազմավորումներ, որոնք պաշտոնապես օժտված են եղել պարտիզանների դեմ զենք օգտագործելու, ձերբակալությունների և հարցաքննությունների իրավունքով։ Այս կառույցները դառնում են գյուղերում բանակի վերահսկողության և կառավարական ազդեցության միջնորդներ։ Ոչնչացվել են արհմիություններն ու քաղաքական ընդդիմությունը, նրանց ակտիվիստներից շատերը քաղաքական սպանությունների ու «անհետացումների» զոհ են դարձել կամ փախել են երկրից։
1984 թվականին ռազմական խունտան գումարում է Ազգային ժողով, որն ընդունում է նոր Սահմանադրություն։ 1985 թվականի ընտրությունների արդյունքում երկրի նախագահ է դարձել աջ կենտրոնամետ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Վինիսիո Սերեզո Արեվալոն։
1987 թվականին Կենտրոնական Ամերիկայի պետությունների նախագահները հավաքվել են Գվատեմալայի Էսկիպուլաս քաղաքում, որտեղ ընդունվել է Կոստա Ռիկայի նախագահ Օսկար Արիասի առաջարկած քաղաքական հաշտեցման տարածաշրջանային ծրագիրը և ստորագրվել է համաձայնագիր, որը ժողովրդավարության սկզբունքը հռչակել է որպես հակամարտությունների կարգավորման պարտադիր նախադրյալ։
Ի սկզբանե Գվատեմալայում այս համաձայնագրի իրականացումը դժվարությունների է հանառնչվում, քանի որ և՛ ԳԱՀՄ-ը, և՛ բանակը միմյանցից պահանջում էին կատարել մի շարք նախապայմաններ բանակցություններ սկսելուց առաջ։ Կաթոլիկ եկեղեցին առաջատար դեր է խաղացել հասարակական կարծիքի ձևավորման գործում՝ աջակցելով ինչպես ազգային երկխոսությանը, այնպես էլ «պատերազմի մարդկայնացմանը»։ Մասամբ եկեղեցական իշխանությունների հորդորով կառավարության կողմից ձևավորված Ազգային հաշտեցման հանձնաժողովը 1989 թվականին ծրագրում է բանակցություններ, որոնք հայտնի են դառնում որպես «Համազգային մեծ երկխոսություն»։ Հաջորդ տարի հանձնաժողովը բանակցություններ է վարում Նորվեգիայում ԳԱՀՄ-ի հետ՝ Լյութերական միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո։
1990 թվականի մարտին ստորագրվել են «Օսլոյի համաձայնագրերը», որոնք կողմերին պարտավորեցրել են հակամարտության քաղաքական լուծում փնտրել։ 1991 թվականին կառավարության հետ սկսվել են Գվատեմալայի ազգային հեղափոխական միասնության բանակցությունները[7], որոնք տեղի են ունեցել սկզբում Գվատեմալայի եպիսկոպոսի, իսկ հետո ՄԱԿ-ի միջնորդությամբ։
1990 թվականի կեսերի դրությամբ ապստամբներն ակտիվորեն գործել են մայրաքաղաքի մերձակայքում և երկրի 22 պրովինցիաներից 14-ում, իսկ մի շարք շրջաններում նրանց կողմից ստեղծվել են վարչական մարմիններ[8]։
1994 թվականի կեսերին պաշտպանության նախարար Մարիո Հենրիկեսը բացահայտորեն խոստովանել է, որ 30 տարվա ռազմական հակամարտությունից հետո Գվատեմալայի ազգային հեղափոխական միասնության ապստամբների նկատմամբ ռազմական հաղթանակն անհնար է («չնայած նրանց թիվը չի գերազանցում 900-ը») և հանդես է եկել խաղաղ բանակցությունների օգտին[9]։
1996 թվականի վերջին կողմերը կնքել են 6 նշանակալից և 5 գործող պայմանագրեր։ Նրանցում նշմարված են եղել ռազմական կոնֆլիկտը դադարեցնելու վերաբերյալ քայլեր և տրվել են ռեֆորմի երաշխիքներ, որոնք ուղղված են եղել որոշ սոցիալական և կառուցվածքային հարցերի լուծմանը, դրանք խմբավորվել են ըստ թեմաների՝ մարդու իրավունքներ, փաստերի հաստատման հանձնաժողով, փախստականների և ստիպված տեղափոխվածների վերադարձ, բնիկ ժողովուրդների կարգավիճակ և իրավունք, սոցիալ-տնտեսական և գյուղատնտեսական հարցեր, քաղաքացիական իշխանության ամրապնդում և ռազմական ուժերի դեր, Սահմանադրության ռեֆորմ և ընտրական համակարգ։
1996 թվականի դեկտեմբերին կառավարության ներկայացուցիչները և պարտիզանների հրամանատարությունը ստորագրել են «Կայուն և երկարատև խաղաղության պայմանագիր», որը վերջ է դրել քաղաքացիական պատերազմին[7]։
1982 թվականի հուլիսին Reuters-ին տված հարցազրույցում գեներալ Մոնտն ասել է, որ «վերջին տասը տարվա ընթացքում Գվատեմալայում անհետացել է 150.000 մարդ»[10]։ Պատմական տվյալների պարզաբանման հանձնաժողովը ("Comisión para el Esclarecimiento Histórico") հաշվարկել է, որ հակամարտությունում բռնության 93 տոկոսը կատարել են կառավարական ուժերը, իսկ 3 տոկոսը՝ պարտիզանները[11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.