From Wikipedia, the free encyclopedia
Քալեբ Ռեմել Դրեսել (անգլ.՝ Caeleb Remel Dressel, օգոստոսի 16, 1996, Orange Park, Քլեյ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[1]), ամերիկացի լողորդ, 7-ակի օլիմպիական չեմպիոն (2016, 2020), աշխարհի 13-ակի չեմպիոն, կարճ ջրում աշխարհի 6-ակի չեմպիոն։ Մասնագիտանում է 50 և 100 մետր ազատ ոճով և բաթերֆլայ լողերում։
Քալեբ Դրեսել | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | լողորդ |
Երկիր՝ | ԱՄՆ |
Ծննդյան ամսաթիվ՝ | օգոստոսի 16, 1996 (28 տարեկան) |
Ծննդավայր՝ | Orange Park, Քլեյ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ[1] |
Ակումբ՝ | Florida Gators? և Cali Condors? |
Հասակ՝ | 1,91 մետր |
Քաշ՝ | 88 կիլոգրամ |
Քալեբ Դրեսելը սահմանել է աշխարհի ութ գործող ռեկորդներ․
Բացի այդ, Դրեսելին պատկանում են ԱՄՆ-ի ազատ ոճով 50 և 100 մետր մրցատարածությունների, ինչպես նաև բատերֆլայով 50 մետր մրցատարածության ռեկորդները։
2019 թվականի հուլիսի 22-ին Կորեայի Կվանգջու քաղաքում անցկացված աշխարհի առաջնությունում ոսկե մեդալներ է նվաճել 50 մետր բատերֆլայով և 50 մետր ազատ ոճով մրցատարածություններում՝ սահմանելով աշխարհի առաջնությունների ռեկորդներ։ Մի քանի օրից հաղթել է նաև ազատ ոճով 100 մետր մրցատարածությունում։ Այս առաջնությունում ամերիկացին նաև բատերֆլայով 100 մետր մրցատարածության նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ գերազանցելով 10-ամյա ռեկորդը, որը նախկինում պատկանում էր Մայքլ Ֆելպսին։
2020 թվականին ԱՄՆ-ում լողի օլիմպիական մրցումների երկրորդ օրը (որոնք տեղի են ունեցել 2021 թվականի հունիսին COVID-19 պանդեմիայի պատճառով) 2021 թվականի հունիսի 14-ին Դրեսելն առավոտյան մասնակցել է 200 մետր ազատ ոճով նախնական մրցումներին՝ լողալով 1:46,63 և ընդհանուր հաշվարկում զբաղեցնելով 2-րդ տեղը[2][3][4]։ Դրեսելը վարկանիշում դարձել է 20-րդ ամենաարագ ամերիկացին այս մրցության արդյունքներով[5]։ Առավոտյան լողալուց հետո Դրեսելը որոշել է չմասնակցել մրցաշարի կիսաեզրափակիչներին[6]։
Մրցումների չորրորդ օրը՝ 2021 թվականի հունիսի 16-ին, Դրեսելը 5-րդ տեղն Է զբաղեցրել ազատ ոճով 100 մետր մրցատարածությունում և դուրս եկել կիսաեզրափակիչ[7][8]։ Կիսաեզրափակչում նույն օրվա երեկոյան Դրեսելն առաջին տեղն Է զբաղեցրել 47,77 ժամանակով և դուրս եկել եզրափակիչ[9][10]։ Հինգերորդ օրը՝ 2021 թվականի հունիսի 17-ին, Դրեսելը հաղթել է 100 մետր ազատ ոճով մրցատարածությունում և որակավորվել է ԱՄՆ-ի լողի օլիմպիական հավաքականում՝ մասնակցելու ազատ ոճով 100 մետր և ազատ ոճով 4×100 մետր փոխանցումալողին 2020 թվականի Ամառային Օլիմպիական խաղերում[11][12]։ Նա սահմանել է ԱՄՆ-ի բաց առաջնության ռեկորդ և առաջնության ռեկորդ ազատ ոճոով 100 մետր մրցատարածությունում[11], որը դարձել է երկրորդ Օլիմպիական խաղեր Դրեսելի համար[13][14]։
Տոկիոյի Ամառային օլիմպիական խաղեր երրորդ օրը Դրեսելը նվաճել է ոսկե մեդալ ազատ ոճով 4×100 մետր փոխանցումալողում[15][15][16]։
Վեցերորդ օրվա երեկոյան Դրեսելը սահմանել է օլիմպիական ռեկորդ բաթերֆլայով 100 մետր մրցատարածությունում[17][18][19]։
Ութերորդ օրը Դրեսելը հաղթել է բաթերֆլայով 100 մետր մրցատարածությունում՝ սահմանելով աշխարհի ռեկորդ[20], իսկ 4x100 մետր խառը համակցված փոխանցումալողում զբաղեցրել է հինգերորդ տեղը[21][22]։
Վերջին օրը նվաճել է ոսկե մեդալներ ազատ ոճով 50 մետր մրցատարածությունում (սահմանելով օլիմպիական ռեկորդ)[23] և 4×100 մետր խառը փոխանցումալողում[24][25]։
Օլիմպիական խաղերում նվաճելով հինգ ոսկե մեդալ՝ Դրեսելը դարձել է նման արդյունքի հասած չորրորդ տղամարդը Մարկ Սփիցի, Մեթ Բիոնդիի և Մայքլ Ֆելպսի հետ[26]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.