![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/47/Ignatius%252C_Paul_Robert.jpg/640px-Ignatius%252C_Paul_Robert.jpg&w=640&q=50)
Փոլ Իգնեշիուս
From Wikipedia, the free encyclopedia
Փոլ Հովսեփի Իգնատոսյան կամ Փոլ Ռոբերտ Իգնեյշըս (անգլ.՝ Paul Robert Ignatius, նոյեմբերի 11, 1920(1920-11-11), Գլենդեյլ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայազգի ամերիկացի պաշտոնյա, ով 1967-1969 թվականներին եղել է ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարարը, ԱՄՆ-ի 36-րդ նախագահ Լինդոն Ջոնսոնի կառավարման տարիներին (1963-1969) ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնական և ամերիկյան հզորագույն զանգվածային լրատվամիջոցներից մեկի՝ Վաշինգտոն Փոստ օրաթերթի նախագահը[1]։ ԱՄՆ ռազմածովային ուժերի ծովակալ[2]։
Փոլ Իգնեշիուս Paul Robert Ignatius | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 11, 1920(1920-11-11) (103 տարեկան) |
Ծննդավայր | Գլենդեյլ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հարվարդի բիզնես դպրոց, Հարվարդի համալսարան, Հարավային Կալիֆոռնիայի համալսարան և Հերբերտ Հուվեր ավագ դպրոց |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, լրագրող և գործարար |
Զբաղեցրած պաշտոններ | Ռազմածովային ուժերի նախարար |
Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն |
Անդամություն | Phi Beta Kappa |
![]() |
Որպես ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նախկին նախարար, ապա՝ ԱՄՆ-ի Պաշտպանության փոխնախարար, Իգնեյշըս-Իգնատոսյանը առայժմ ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաբարձր ռազմական պաշտոնները զբաղեցրած հայորդին է[3]։ Նրա անունով է կոչվում ամերիկյան ամենամեծ, գեղեցիկ և կարևորագույն նշանակություն ունեցող ռազմանավերից USS Paul Ignatius (DDG-117) (Փոլ Իգնեյշըս) ռազմանավը։