From Wikipedia, the free encyclopedia
Փյունիկերեն, փյունիկեցիների լեզուն։ Պատկանում է սեմական լեզվաընտանիքի քանանական ենթախմբին։ Խոսվել է մ.թ.ա. II - I հազարամյակում և մ.թ. I հազարամյակի սկզբում, Փյունիկիայում և միջերկրածովյան ափերի փյունիկաբնակ վայրերում (Կիպրոս, Սիցիլիա, Սարդինիա, Մասսալիա, Իսպանիա, Հյուսիսային Աֆրիկա)։ Հյուսիսային Աֆրիկայում ուշ փյունիկերենը (պուներենը) պահպանվել է մինչև արաբական նվաճումների դարաշրջանը (VIII դար), բուն Փյունիկիայում՝ մինչև II դարը։ Արձանագրություններով ներկայանում է մ.թ.ա. II հազարամյակից մինչև մ.թ. IV դար։ Փյունիկերենի ձևաբանությունը, ինչպես նաև բառապաշարը մոտ է հին եբրայերենին։ Գրությունից դատելով՝ 29 համասեմական բաղաձայններից պահպանել է 22-ը։ Հին սեմական մյուս լեզուներից ամենամեծ տարբերությունը ձայնավորական համակարգի մեջ է։ Փյունիկերենն օգտագործել է փյունիկյան գիրը։
Փյունիկերենով արձանագրություններ | |
Տեսակ | լեզու և հին լեզու |
Ենթադաս | Սեմական լեզուներ[1] և քանանական լեզուներ |
Երկրներ | Լիբանան Սիրիա Իսրայել Իսպանիա Իտալիա Ալժիր Թունիս Կիպրոս Մալթա |
Շրջաններ | Մերձավոր Արևելք, Հարավարևելյան Եվրոպա, Հյուսիսային Աֆրիկա |
Գրերի համակարգ | Փյունիկերենի այբուբեն |
IETF | phn |
ԳՕՍՏ 7.75–97 | фик 738 |
ISO 639-2 | phn |
ISO 639-3 | phn |
Phoenician language Վիքիպահեստում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.