From Wikipedia, the free encyclopedia
Փյանջ (տաջ.՝ Панҷ), գետ Ասիայում, Ամուդարյայի ձախ վտակը։ Ձևավորվում է Պամիր և Վախանդարյա գետերի միախառնումից[1]։ Ակունքի բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 2817 մ։ Սահմանային գետ է, բաժանում է Աֆղանստանը (ձախ ափ) և Տաջիկստանը (աջ ափ)։ Բացառություն է կազմում Խատլոնի մարզի Խամադոնի շրջանում մի փոքր հատված, որտեղ գետի հունի փոփոխման պատճառով Տաջիկստանի մի փոքր հատված հայտնվել է ձախ ափում[2]։ Երկարությունը 921 կմ է, ջրահավաք ավազանի մակերեսը՝ 114 հզ. կմ², ջրի միջին ծախսը՝ 1000 մ³/վ[3]։ Ջրերն օգտագործվում են ոռոգման համար։
Փյանջ | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 921 կմ |
Ավազանի մակերես | 114 000 կմ² |
Ջրի ծախս | 1000 մ³/վ |
Գետաբերանի տեղակայում | Ամուդարյա |
Կոորդինատներ | |
Հոսող հոսքեր | Kokcha River?, Gunt River?, Բարտանգ, Yazgulyam River?, Vanj River?, Kyzylsu River?, Wakhan River? և Pamir River? |
Երկրամաս | Լեռնային Բադախշանի ինքնավար մարզ, Խալտոնի մարզ, Բադախշան, Տախար և Kunduz? |
Անվանումը իրաներեն նշանակում է «հինգ», բայց քանի որ վտակները զգալիորեն շատ են այդ թվից, ապա տարբեր մեկնաբանողներ այդ հնգյակի մեջ են ներառում տարբեր գետեր, ամենից հաճախ՝ Պամիր, Վախանդարյա, Գունտ Բարտանգ և Վանչ։
Փյանջի հովտով է անցնում Դուշանբե-Խորոգ ավտոմայրուղու մի հատվածը։ Յորխդարայի և Փյանջի միախառնման մոտ գտնվում է Յորխ գյուղը (կիշլակը)։ Փյանջի վերին հոսանքներում հնագետները հայտնաբերել են հնագույն ժամանակների բնակատեղիներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.