![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/69/Capture_of_Antioch.jpg/640px-Capture_of_Antioch.jpg&w=640&q=50)
Փիրուզ (զինագործ)
Իսլամադավան հայ / From Wikipedia, the free encyclopedia
Փիրուզ, մեծահարուստ հայ զինագործ, ի սկզբանե եղել է քրիստոնյա, սակայն Անտիոքի կառավարիչ՝ Յաղի-Սիանի ճնշման ներքո ընդունել է իսլամ[1]։ Առաջին խաչակրաց արշավանքի ընթացքում Յաղի-Սիանի սելջուկյան կառավարությունում զբաղեցրել է բարձր պաշտոն, իսկ Անտիոքի պաշարման ժամանակ եղել է է Երկու քրոջ աշտարակի կայազորի հրամանատարը[2]։ Այն բանից հետո, երբ Յաղի-Սիանը խլում է Փիրուզի ունեցվածքը, իսկ վերջինս իմանում է, որ իր կինը իրեն դավաճանում է Յաղիի հետ, իր լրտեսական ծառայություններն է առաջարկում խաչակիրների առաջնորդներից՝ Բոհեմունդ I-ին։ Բոհեմունդը Փիրուզին առաջարկում է հարստություններ և անվտանգության երաշխիք օգնության դիմաց[3]։ Փիրուզը վրեժով լցված համաձայնվում է[4]։ Հունիսի 3-ի գիշերը Փիրուզը իր վերահսկողության տակ գտնվող աշտարակից աստիճան է բաց թողնում Բոհեմունդի զորքերի համար, այսպիսով խաչակիրները ներխուժում են քաղաք և բացում են դարպասները։ Այս իրադարձությունը առանցքային նշանակություն ունեցավ ողջ արշավանքի համար։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փիրուզ (այլ կիրառումներ)
Փիրուզ | |
---|---|
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | զինագործ և ռազմական գործիչ |
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/69/Capture_of_Antioch.jpg/320px-Capture_of_Antioch.jpg)